«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի հեռուստաընկերությունների մի զգալի մասը ոչ թե հեռուստաընկերություն են բառիս հասկանալի իմաստով, այլ ընդամենը հաճախականություն զբաղեցնելու իշխանական հանձնարարական են կատարում: Այդ հաճախականություններին տիրացած անձանցից շատերը, սակայն, հեռուստաընկերություն ունենալու ոչ ցանկություն ունեին եւ ոչ էլ հնարավորություն: Ու չնայած ամպագոռգոռ ծրագրերով հմայել էին պնակալեզների հանձնաժողովին, շատ արագ հրաժարվեցին դրանց իրագործումից»: