«Հայաստանում՝ հայերեն», «Գաղութացմանը՝ ոչ», «Լեզվի հարցում՝ ոչ մի զիջում» կոչեր վանկարկելով եւ պարզելով նույնաբովանդակ ցուցապաստառներ՝ ցուցարարները հավաքվել էին Կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ, որտեղ անցկացվում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը։ Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում առաջարկվող վիճահարույց փոփոխությունների օրինագիծը, որով հնարավոր է դառնում Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը։
Ցուցարարները ծափերով ողջունեցին Կառավարության նիստերի դահլիճ ժամանող «Ժառանգություն» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, ովքեր հանդես են եկել օրինագծին դեմ, իսկ Հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին դիմավորեցին «Ամո՛թ», «Եթե կողմ ես՝ հեռացիր» վանկարկելով եւ սուլոցներով։
«Բարելավեք կրթության որակը եւ օտար լեզուների ուսուցումը դպրոցներում, ոչ թե հարված հասցրեք մայրենի լեզվին եւ ազգային անվտանգությանը», - ասում էին ցույցի մասնակիցները՝ հույս հայտնելով, որ օրինագիծը չի ընդունվի։
Ազգային ժողովում օրինագծի շուրջ քննարկումների մեկնարկից հետո, իմանալով, որ քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ օրը, ցուցարարները հեռացան։
Կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունները, որոնցով առաջարկվում է սահմանափակ թվով՝ 15 դպրոցների թույլատրել կրթությունը կազմակերպել օտար լեզուներով, միաժամանակ պարտադրելով հայերեն լեզվով հայագիտական առարկաների ուսուցում, դժգոհությամբ է ընդունվել հասարակության տարբեր շերտերի, մտավորականության եւ, հիմնականում, ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից։
Ակտիվ քաղաքացիներից, մտավորականներից կազմված «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը արդեն իսկ անցկացրել է մի քանի բողոքի ակցիաներ, նախատեսվում էր նաեւ կազմակերպել համերգ Երեւանում, որը, սակայն, արգելվեց քաղաքապետարանի կողմից։