Սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած ուսուցիչը դատապարտվեց 2 տարի ազատազրկման
Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը երկուշաբթի օրը դատապարտվեց 2 տարի ազատազրկման՝ նույն դպրոցի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար։
Դատարանն ապացուցված համարեց այն, որ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ աշխատելու տարիներին Ավագյանը 16 տարին չլրացած աշակերտուհիների նկատմամբ բռնի անառակաբարո գործողություններ է կատարել։ Նա մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ կալանավորվեց դատարանի դահլիճից:
Վճիռ կայացնելիս դատարանը որպես հանցանքը ծանրացնող հանգամանք հաշվի է առել անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ հանցանք կատարելը, իսկ որպես մեղմացուցիչ հանգամանք՝ Լեւոն Ավագյանի նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագիրը, կատարածի համար զղջալն ու մեղքը ընդունելը:
«Երկու տարի ազատազրկումը շատ մեղմ պատիժ էր»,- դատական նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց դպրոցի նախկին սան, գործով որպես տուժող անցնող 5 անչափահասներից մեկը`17-ամյա Հասմիկ Սինանյանը:
Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, որ պատժի մեղմացմանը նպաստել է արագացված կարգ կիրառելու մասին որոշումը, որի արդյունքում չհետազոտվեցին գործով ձեռք բերված ապացույցները, չհարցաքննվեցին վկաները, եւ պատժաչափը չէր կարող լինել առավել, քան նշված նորմով սահմանած պատժաչափի երկու երրորդը:
«Եվ սա պետության վերաբերմունքն է տվյալ տիպի հանցագործությանը», - փաստեց Տիգրան Հայրապետյանը։
«Մենք պահանջում ենք, որ ոչ միայն մանկապիղծը դատապարտվի, այլեւ նրա հետեւում կանգնածները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոցներ» ծրագրի շրջանակներում Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում որպես կամավոր աշխատած եւ այս խնդիրը բարձրաձայնած ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, ով տեսագրել եւ լրատվամիջոցներին էր փոխանցել դպրոցի սաներից մեկի պնդումները այն մասին, որ դպրոցի ուսուցիչներից մեկը սաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել։
Նախապես դպրոցի տնօրինությունը կտրականապես հերքեց այդ մեղադրանքները, իսկ Սուխուդյանին մեղադրանք առաջադրվեց սուտ մատնություն, այնուհետեւ՝ զրպարտության համար։ Գործի առնչությամբ մամուլում եւ տարբեր շրջանակներում բարձրացած քննադատության ճնշման տակ ակտիվիստի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց եւ հարուցվեց քրեական գործ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար»։
Սուխուդյանը եւ նրա մի խումբ աջակիցները, ովքեր այսօր դատարանի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պարզելով «Վերջ մանկապղծությանը», «Արդար դատավարություն», «Առավելագույն պատիժ», «Ցմահ բանտարկություն» եւ նմանատիպ բովանդակությամբ պաստառներ, պահանջում են, որ բացահայտվի «ողջ ճշմարտությունը»։
«Առանց լսելու տուժող կողմի փաստերը, իրենց պատմածները, արագ դատավճիռ են կայացնում, որովհետեւ եթե նրանք խոսեն, հանցագործների ցուցակը գնալով կավելանա», - վստահեցնում է Մարիամ Սուխուդյանը։