Մատչելիության հղումներ

Երեւանում մեկնարկել է բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի կանանց առաջնությունը


Դրված Հայաստան - Ջիբրալթար հանդիպումից:
Դրված Հայաստան - Ջիբրալթար հանդիպումից:

Այսօր Երեւանի «Միկա» մարզահամալիրում մեկնարկեց բասկետբոլի կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:

Առաջնությանը մասնակցում են 7 երկրների`Անդորայի, Ջիբրալթարի, Մոլդովայի, Մալթայի, Ուելսի, Շոտլանդիայի եւ առաջնությունն առաջին անգամ հյուրընկալած Հայաստանի հավաքականները:

Առաջնությանը մասնակցում են 7 երկրների`Անդորայի, Ջիբրալթարի, Մոլդովայի, Մալթայի, Ուելսի, Շոտլանդիայի եւ առաջնությունն առաջին անգամ հյուրընկալած Հայաստանի հավաքականները:

Այս դիվիզիոնում է ընդգրկված նաեւ Ադրբեջանի հավաքականը, որը հրաժարվել է ժամանել Հայաստան:

Հայաստանի հավաքականի հիմնական խաղացողները ներկայացնում են «Հատիս», «Գրանդ քենդի» եւ «Գյումրի» ակումբները: Կազմում ընդգրկված են նաև Քրիստինե Քեփենակյանն ու Արփինե Ամիրխանյանն ԱՄՆ-ից եւ Հասմիկ Մամիկոնյանը Ռուսաստանից:

Հայաստանի հավաքականի կազմում է նաեւ «Հատիս»-ում հանդես եկած Ամանդա Ջեքսոնը ԱՄՆ-ից: 25-ամյա, արդեն Հայաստանի քաղաքացիություն ստացած սեւամորթ բասկետբոլիստուհին խաղից առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե հուզված է, որ Հայաստանի հավաքականում պիտի խաղա, հպարտ է լինելու Հայաստանի եւ հավաքականի մի մասնիկը եւ ամեն ինչ անելու է Հայաստանի հաղթանակի համար:

Լեփ-լեցուն դահլիճում առաջին հանդիպման ընթացքում պայքարն ընթացավ «A» խմբում հանդես եկող Հայաստանի եւ Ջիբրալթարի կանանց բասկետբոլի հավաքականների միջեւ: Հայաստանի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով` 98:45:

Վաղը Հայաստանի հավաքականը կխաղա առաջնության ֆավորիտ համարվող Մոլդովայի հավաքականի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG