Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը պաշտպանում է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնք Ազգային ժողովը ընդունել է առաջին ընթերցմամբ:
««Օրինաց երկիր» կուսակցությունը գտնում է, որ 1500-ից ավելի հանրակրթական դպրոցների կողքին երկու մասնավոր դպրոցի գոյությունը Հայաստանի ազգային անվտանգությանը ամենեւին վտանգ չի սպառնում» - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բաղդասարյանը:- «Մենք խոհեմ որոշում ենք կայացրել` մեր երկրում ունենալու երկու դպրոց: Մանավանդ որ, այդ դպրոցներում օտար լեզվով ուսուցումը կատարվելու է 7-րդ դասարանից հետո»:
«Ուղղակի այս հարցում կան երկու տեսակի խմբավորումներ», - շարունակեց նա. - «Խմբավորում համար առաջին` շահարկողներ, եւ համար երկրորդ` իրական մտահոգվածներ: Իմ ուղերձը ուղղված է իրապես մտահոգված մարդկանց: Իսկ շահարկողներին ինչ էլ ասես, միեւնույն է, շահարկելու են»:
Ուրբաթ օրը, մինչդեռ, ասուլիս էին հրավիրել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անդամները` կրկին հնչեցնելով իրենց վրդովմունքը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն Գարեգին Չուքասզյանը հայտարարեց, որ կառավարության նախաձեռնությանը դեմ հանդես եկող շարժումը վերահաստատում է իր սկզբունքները եւ վճռականությունը` կանխելու «ապազգային եւ հակասահմանադրական ձեռնարկումները» եւ հայտարարում է «պայքարի նոր փուլ մտնելու մասին»:
Նախաձեռնող խումբը պատրաստվում է առաջիկայում անցկացնել համաժողով, որի ընթացքում կընդունվի համազգային կոչ: