Բնապահպանները, բնապահպանական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական նախաձեռնության անդամները նամակով դիմել են Միջազգային ֆինանսական կորպորացիային՝ պահանջելով դադարեցնել Ամուլսարի նախագծի ֆինանսավորումը, նամակում նշելով, որ նախագիծն անօրինական է, հակասում է ՀՀ օրենսդրությանն ու առաջացնում է ազգային անվտանգության խնդիրներ։