Տեղական հասարակական կազմակերպությունները և միջազգային կառույցները փաստում են, որ խորհրդարանական, նախագահական ու ավագանու ընտրությունների ժամանակ հեռուստաընկերությունները կուսակցությունների, քաղաքական գործիչների քայլերը լուսաբանել են որոշակի հավասարության սկզբունքով։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ այդ շրջանում Հայաստանի վարկանիշը տարբեր միջազգային կազմակերպությունների աչքում բարձրացավ, ընդհուպ Հայաստանը ձեռք բերեց մասամբ ազատ լրատվամիջոց ունեցող երկրի կարգավիճակ։
«Մենք դրական զարգացումներ էինք արձանագրում վերջին երկու տարիների ընթացքում, դա որքան էլ տարօրինակ է, վերահսկողության արդյունք էր։ Այսինքն դա դրական ազդեցություն էր իշխանությունների կողմից լրատվամիջոցների վրա, քանի որ հստակ հրաման կար նորմալ լուսաբանել»,-ասաց Նավասարդյանը։
Սակայն նա ասում է, որ ընտրություններից հետո նորից ետընթաց է տեղի ունեցել՝ իրադարձությունները դարձյալ լուսաբանվում են միակողմանիորեն։ Երևանի մամուլի ակումբի նախագահը պատճառների թվում նշում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման խափանումը։
«Հայաստանի համար շատ կարևոր էր, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները ուղեկցվեն նաև ժողովրդավարական ինստիտուտների ոլորտում որոշակի դրական փոփոխություններով։ Եվ երբ, փաստորեն, այդ հեռանկարն այսօր մշուշով փակվեց, մենք տեսնում ենք նաև որոշակի տագնապալի ազդակներ, այսօր Հայաստանը որևէ խթան չունի Եվրամիության և մեր արևմտյան գործընկերների աչքերում լավ երևալ»,- նշեց Նավասարդյանը։
Վերլուծելով ընդհանուր տեղեկատվական ոլորտը՝ մասնագետները փաստում են, որ խոսքի ազատության ամենամեծ դրսևորումը առկա է համացանցում՝ ով ինչ ուզում և ինչպես ուզում գրում է։ Սակայն այստեղ ամենամեծ խնդիրը բազմակարծության շփոթից ճիշտ տեղեկատվությունը տարբերակելն է։
Չնայած համացանցը ինֆորմացիա մատուցելու առումով դառնում է ոլորտի առաջատարը, սակայն հեռուստատեսությունը դեռ իր դիրքերը որպես ինֆորմացիայի գլխավոր աղբյուր պահպանում է, նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Իշխանությունները ամբողջությամբ կարողանում են վերահսկել։ Հիմնականում դա իրենց հաջողվում է, և այսօրվա եթերը բավականին գորշ է և անհետաքրքիր։ Իսկ ինչ վերաբերում է տպագիր մամուլին, ապա այն ամբողջությամբ բաժանված է տարբեր՝ տնտեսական և քաղաքական շրջանակների, ճամբարների միջև և ավելի շատ սպասարկում է քաղաքական ու տնտեսական այդ ճամբարներին»,- նշեց Մելիքյանը։
Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի խոսքի ազատության վիճակը Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո, Բորիս Նավասարդյանը պատասխանեց.- «Առաջատար քաղաքական գործիչների մի մասն ասում է, որ մտնելով տնտեսական հարաբերությունների մեջ Մաքսային Միության շրջանակներում մենք միևնույն է մնում ենք եվրոպական արժեքների ներքո ու շահագրգռված ենք ժողովրդավարական ինստիտուտների զարգացման առումով Եվրամիության հետ համագործակցությունը շարունակելու մեջ։ Եթե այդ մոդելն է լինելու, ապա հույսեր կան, որ ամեն դեպքում դրական միտումները կարելի է պահպանել և նույնիսկ զարգացնել։ Իսկ եթե կիրառվի քաղաքական մոդելը Մաքսային Միության, որ բոլոր երկրները պետք է գան նույն մոդելի և ժողովրդավարական ինստիտուտների կարգավորման առումով, այդ թվում՝ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, ապա կլինեն շատ լուրջ վտանգներ»։