Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ նամակում գրել են նաև հիմնավորումները։
«Սևանա լճի մասին օրենքով արգելվում է ջրահավաք ավազանների վրա ցանկացած գործունեություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ Սևանի էկոհամակարգի վրա։ Եվ 2013-ի հուլիսի 18-ին կառավարությունն ընդունեց որոշում, որտեղ Սևանի ջրահավաք ավազան հասկացությունը հստակեցրին և Ամուլսարի շահագործման հատվածը ընկնում է անմիջական ազդեցության գոտու տակ, որտեղ արգելվում է ցանկացած գործունեություն, որը կարող է հանգեցնել վնասի»,- նշեց Գրիգորյանը։
Բնապահպան Կարինե Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատահական չի համարում, որ հանքի շահագործմանը բացասական եզրակացություն է տվել Սևանա լճի խնդիրների հանձնաժողովը։
«Այստեղից անցնում են ջրեր, որոնք գալու են Կեչուտի ջրամբարում կուտակվեն, հետո գնան Սևան։ Ուրեմն այստեղ մենք Սևանի վտանգ ունենք»,- ասաց բնապահպանը։
Իսկ Գրիգորյանը հավելում է, որ հանքի շահագործումով խախտվում է նաև բուսական ու կենդանական աշխարհներին վերաբերող օրենքը.- «WWF-ի վերջերս հրապարակված փաստաթղթում իրենք հայտնաբերել են և նկարներով ապացուցում են, որ այնտեղ կան մի քանի բուսատեսակներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում, օրենքը հստակ արգելում է, առանց որևէ վերապահման, որևէ տեսակի հանքարդյունաբերական գործունեություն, որը կհանգեցնի դրանց ոչնչացմանը»։
Գրիգորյանը փոխանցում է, որ հանքի շահագործման տարածքում հայտնաբերվել են նաև դամբարանադաշտեր, բնակավայրերի մասին վկայություններ, որոնք դեռ ուսումնասիրված չեն, նման դեպքերում ևս օրենքն արգելում է հանքի շահագործումը։
«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնության անդամ, Գնդեվազ գյուղի բնակիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ 2011 թվականից հետևում է «Գեոթիմ»-ի իրականացրած աշխատանքներին, հավաքում է հանքի շահագործման հետ կապված բոլոր փաստաթղթերը, իրադարձությունների, լսումների վիդիեոտարբերակները, արխիվներից ուսումնասիրում է հանքի տարածքի հետ կապված գիտնականների ուսումնասիրություններն ու եզրակացությունները։ Նշում է, որ իրենք ունեն հիմքեր պնդելու, որ հանքի շահագործումը մեծ վնաս է հասցնելու թե բուսական ու կենդանական աշխարհին, թե բնակչությանը։
«Մեր պետական մարմինները, մեղմ ասած, թքած ունեն առկա փաստերի վրա։ Սա ևս մեկ մեթոդ է, որպեսզի ֆինանսական կառույցի ուշադրությունը հրավիրենք այս վտանգավոր նախագծի վրա և ասենք, որ ձեր ներդրած գումարները կարող են կորչել և ավելին՝ դուք ձեր համբավի հետ գործ ունեք, եթե դուք էս ստանդարտներով եք աշխատում, ապա այս նախագիծը չի համապատասխանում այդ ստանդարտներին։ Հնարավորության դեպքում անձամբ դիմելու եմ դատարան և ինքս պահանջեմ, որ այս նախագիծը չեղյալ համարվի։ Ի վերջո Օրհուսի կոնվենցիայով, փաստաթղթերով մենք ստացանք այն կարևորագույն փաստաթուղթը, որ ՀԿ-ները իրավունք ունեն դիմել դատարան, և քաղաքացին նույնպես իրավունք ունի դիմել դատարան»,- նշեց Ենոքյանը։
Բնապահպանները նամակը ներկայացրել են երեք լեզուներով ու հիմա սպասում են պատասխանի. նշում են, որ իրենց հետագա քայլերը կախված կլինեն նամակի պատասխանից։
Գրիգորյանը վստահեցնում է, որ հանքը չի շահագործվելու.- «Կան մի քանի հանքավայրեր, որոնք շահագործվել չեն կարող՝ Թեղուտ, Ամուլսար, Հրազդան, Հանքավան։ Եթե շահագործվեցին, բառիս բուն իմաստով էստեղ չենք կարողանալու ապրել»։
Հանքը շահագործել պատրաստվող «Գեոթիմ» ընկերությունն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներից մեկում նշել էր, որ ընկերությունը Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատականը տալու համար ծախսել է 3 տարի 3 ամիս ու մոտ 3 միլիոն դոլար գումար։ Փորձաքննություն ավարտվել է, արդյունքները հայերեն թարգմանությունից հետո կներկայացվեն հանրությանը։
«Բոլոր հետազոտությունները, ազդեցության գնահատականները, ազդեցության նվազեցմանը ուղղված միջոցառումները նախագծելուց և գնահատելուց հետո, բոլոր ազդեցությունները կամ լրիվ բացառված են, կամ գտնվում են թե միջազգային, թե տեղական ստանդարտների սահմաններում»,- ասաց «Գոեթիմ» ՓԲԸ-ի բնապահպանական, սոցիալական հարցերով մենեջեր Արմեն Ստեփանյանը։
Թե երբ է նախատեսվում հանքի շահագործումը «Գեոթիմ»ից պատասխանեցին, որ դեռ ժամկետների մասին խոսել չեն կարող, սակայն Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ Վայոց Ձորի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում հանքարդյունաբերության զարգացման վերաբերյալ որևէ հիշատակում չկա։
Ասուլիսներից մեկի ժամանակ մարզպետը նշել էր, որ անձամբ դեմ կլինի Ամուլսարի շահագործմանը, եթե պարզվի, որ այն վնասելու է Ջերմուկին։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք այսօր տեսակետը փոխվե՞լ է, Էդգար Ղազարյանը պատասխանեց.- «Ինձ համար բոլոր կողմերի շահերը տեսանելի են՝ թե բնապահպանների, թե հանքավայրը շահագործման պատրաստվող ընկերությունների։ Սակայն առավել համոզիչ կարող են լինել միայն անկախ փորձագետների եզրակացությունները, հիմա մեծ համբերությամբ սպասում ենք անկախ փորձագիտական եզրակացության արդյունքներին, երբ դրանք կլինեն, այն ժամանակ էլ կձևավորվի վերջնական տեսակետը։ Ես կողմ եմ օպտիմալ լուծումներին, ինչին կարծում եմ՝ կհանգեն որոշում ընդունող իրավասու մարմինները»։