Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը այսօր Երեւանում կայացած ճեպազրոյցի ժամանակ հայտարարեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը վերահաստատում է աջակցությունը՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը:
«ՆԱՏՕ-ն աջակցելու է Հայաստանին իր նոր պաշտպանական ռազմավարության ստեղծման գործում։ Օժանդակելու է արդիականացնել ռազմական կրթության ենթակառուցվածքը՝ համապատասխանեցելով այն ամենաբարձր միջազգային չափանիշներին», - նշեց նա:
Ապատուրայը հավելեց, որ նպատակ ունեն խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ, և համակարծիք է Հայաստանի նախագահի հետ այն հարցում, որ համագործակցության խորացման համար խոչընդոտներ չկան։ Անգամ Մաքսային Միությանը միանալու Հայաստանի որոշումը խնդիր չէ։
«Վերահաստատվեց, որ Հայաստանը ցանկանում է շարունակել իր մասնկացությունը միջազգային խաղաղապահ գործողություններին, մասնավորապես Աֆղանստանում։ Հայաստանը հետաքրքրված է առավել խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ռազմական բարեփոխումների ոլորտում եւ մենք պատրաստ ենք տրամադրել այն», - ասաց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։
Պատասխանելով Ռուսաստանից Հայաստանի կախվածությանը վերաբերող հարցին` Ջեյմս Ապատուրայը նշեց. - «Վիճարկելի չէ այն փաստը, որ իսկապես Հայաստանը ռազմավարական գործակցություն ունի Ռուսաստանի հետ և դա էլ իր պատճառներն ունի, որը բոլորս հասկանում ենք։ Հայաստանը, այնուամենայնիվ, միշտ փորձել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել։ Ցանկություն չունենալով որևէ բան պարտադրել, այդ բաց դռների շրջանակներում մենք պատրաստ ենք համագործակցել։ Խնդրում եմ բաց դռներ ասվածը չշփոթել դաշինքի ընդլայնման հետ, բաց դռներ` համագործակցության ընդլայնման և խորացման առումով։ Այդ հավասարակշռված քաղաքականությունը վարելու համար Հայաստանը որոշել է նաև քաղաքական ու կիրառական համագործակցություն ունենալ ՆԱՏՕ-ի հետ, ինչը մենք ողջունում ենք։ Եվ նորից հաստատեմ, որ ես այստեղից մեկնում են այն համոզմունքով, որ Երևանը ուզում է մեզ հետ քննարկել, թե ավելին մեզ հետ ինչ կարող է անել։ Ասեմ, որ դա ոչ թե կամ-կամ-ի այլ և-և-ի խնդիր է»։
Ապատուրայը համոզմունք հայտնեց, որ քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ շարունակվելու եւ ամրապնդվելու է։