«Դա մեր ընտրած մարտավարությունն է և ոչ շատ հեռու ապագայում նա իր դիրքորոշումը կհայտնի այս ամենի վերաբերյալ, երկար չենք սպասելու»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։
Պաշտպանի խոսքով՝ այս մարտավարությունը բխում է գործի ու Ավետիսյանի շահերից։
Ավետիսյանը մեղադրվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով հիշյալ քաղաքացուց 2000 դոլար հափշտակելու մեջ:
Ավետիսյանի մարտական ընկերները այսօր կայացած մամլո ասուլիսին նշեցին, որ նույնիսկ, եթե վերջինս միջնորդ է հանդիսացել, ապա իրենց համար անհասկանալի է, թե ինչու ձերբակալված չեն կաշառք տվողն ու կաշառք վերցնողը։
«Սա նշանակում է, որ ուղղակի «կարել են» այս գործը, և դա կապված է իր բարձրացրած հարցերի հետ, որովհետև Վոլոդյա Ավետիսյանը ապացուցեց, որ իր բռնած գործով դեմքն է պատռում այսօրվա իշխանությունների»,- նշեց Գագիկ Սարուխանյանը։
Ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը պատմում է, որ Ավետիսյանի նկատմամբ հետապնդումները սկսել էին ամիսներ առաջ, իսկ վերջին օրերին նույնիսկ գաղտնալսում էին նրա հեռախոսը.- «Անձամբ ինձ մի քանի անգամ ասաց՝ պաշտոն են առաջարկում, գումար են առաջարկում, ասում էր՝ «ես կաշառվող տղա չեմ, ինձ էլ ասացին՝ դու քո մասին մտածի, դու յան տուր, վեց երեխա ունես»։ Բանակում կա էսպիսի մի բան՝ գլխով չես ուզում անել, կստիպենք ոտքերով կանես, այսինքն բիրտ միջոցների կանցնենք, ու կալանավորվեց»։
Ավետիսյանի զինակիցների համոզմամբ՝ ձերբակալությունը նրան ասպարեզից հեռացնելու միտում ուներ։
«Այսօրվա օրով գործող գնդապետները կուլ տվեցին պահեստազորի գնդապետին, որպեսզի ինքը սոցիալական բնույթի պայքարը չշարունակեր և ազատամարտիկների համար պայքարը չշարունակեր։ Սա մեսիջ էր նաև մյուս սոցիալական խմբերին, այսինքն եթե վաղը, մյուս օրը սայլակներով ինչ-որ սոցիալական խումբ բարձրանա հանրահավաքների և ասի, որ 18 կամ 20 000 դրամը չի բավարարում, ուրեմն պետք է զգուշանան, որ իրենց էլ կկալանավորեն»,- ասաց Սարուխանյանը։
Ազատամարտիկների խորհուրդն այսօր հայտարարեց, որ չեն գնալու իշխանություններին ցանկալի ճանապարհով և Վոլոդյա Ավետիսյանին սատարելուն զուգահեռ շարունակելու են պայքարը, իրենց զինակից ընկերների ու զոհված ազատամարտիկների ընտանիքների համար արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովելու համար։
Նրանք արդեն հավաքել են մոտ 150 ստորագրություն, դիմելու են Վերաքննիչ դատարան՝ Ավետիսյանին գրավի դիմաց ազատ արձակելու պահանջով։