«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպան Լուսինե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմում է այն խոչընդոտների մասին, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը ստեղծում է իր պաշտպանյալի հետ առանձնատեսակցություններ ունենալու հարցում:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ահազանգում է իրավապահ մարմիններում քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների մասին:
Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հինգշաբթի օրը որոշեց հուլիսի 20-ին մրցույթ հայտարարել 18 հեռուստածրագրերի համար:
Ըստ Ոստիկանության հրապարակած տվյալների, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:
Խորհրդարանական «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից անցած տարի հեռացված անդամներից Զոյա Թադեւոսյանը անընդունելի է համարում կուսակցության հիմնադիր եւ շաբաթ օրը «Ժառանգության» վարչության նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություն, թե «չի բացառվում իշխանությունների հետ կուսակցության համագործակցությունը որոշ հարցերում»:
Հայաստանի իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «պարզ ապատեղեկատվություն» որակեց Ադրբեջանի արտգործնախարարի ուրբաթ օրվա հայտարարությունը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «մտահոգիչ» է որակում Հայաստանում խոսքի ազատության ոլորտում տիրող իրավիճակը:
Միացյալ Նահանգների պետքարտուղարի Հիլարի Քլինթոնի այցին հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները տարբեր գնահատականներ են տալիս: Տարբեր են, բնականաբար, նաեւ այցի արդյունքների մասին կարծիքները:
«Այն Սահմանադրությունը, որ այսօր ունենք, եւ այն իրականությունը, որ այսօր ունենք, իրարից շատ մեծ չափով են տարբերվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը ասաց սահմանադրական իրավունքի մասնագիտ Վարդան Պողոսյանը:
Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց կարծիքները հայտնեցին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցի առնչությամբ:
Քաղաքագետ Դավիթ Հովհաննիսյանի գնահատմամբ, Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի` անցած շաբաթավերջին տարածած հայտարարությունը «ամենակտրուկն է» բարձր մակարդակով արված հայտարարությունների շարքում:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին Ստրասբուրգից փոխանցեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Վեհաժողովի բյուրոն մինչեւ աշուն հետաձգել է` Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ հարցի քննարկումը:
Ստորեւ ներկայացվում է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ հարցազրույցի մասին «Ազատություն» ռադիոկայանի հունիսի 21-ի հրապարակումը լրացումով։ Ցավում ենք տեղի ունեցած տարընթերցումների համար։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տարբեր երկրներ ներկայացնող երկու տասնյակ խորհրդարանականների, այդ թվում Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կողմից իր միջազգային պարտավորությունները չկատարելու մասին փաստաթուղթ:
ԵԽԽՎ-ի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստում հինգշաբթի օրը քվեարկությամբ Հայաստանի հարցով համազեկուցող է ընտրվել Գորան Լինդբլադը։
Ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանում օտար լեզուներով կրթությունը թույլատրող վիճահարույց օրինագծերը։
Նոր փոփոխություններ են կատարվել Հայաստանում օտար լեզուներով կրթությունը թույլատրող վիճահարույց օրինագծում։ Դպրոցների թիվը կրճատվել է՝ 15-ի փոխարեն սահմանափակվելով 11-ով։
Երեքշաբթի առավոտյան Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ֆրանսիացի խորհրդարանական Ժորժ Կոլոմբիեն հայտնել է, որ «ժամկետը լրանալու պատճառով դադարեցնում է իր աշխատանքը որպես [Հայաստանի հարցով] համազեկուցող»: Նոր համազեկուցողի ընտրությունը տեղի կունենա մոտ ապագայում:
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում անցած շաբաթավերջին Մարդակերտի շրջանում տեղի ունեցածը «ցավալի միջադեպ» որակելով` ասաց, որ միջադեպը վկայում է, որ շփման գոտում «իրավիճակը լարված է եւ հեշտությամբ կարող է դուրս գալ վերահսկողությունից»:
Հայաստանյան երկու ընդդիմադիր քաղաքական ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), իրարից անկախ եւ տարբեր մեթոդներով շարունակում են պայքարել բնակչությանը մատակարարվող գազի սակագնի իջեցման համար։
Բեռնել ավելին