Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ից հեռացած անդամը բացառում է համագործակցությունը իշխանությունների հետ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը:

Խորհրդարանական «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից անցած տարի հեռացված անդամներից Զոյա Թադեւոսյանը անընդունելի է համարում կուսակցության հիմնադիր եւ շաբաթ օրը «Ժառանգության» վարչության նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություն, թե «չի բացառվում իշխանությունների հետ կուսակցության համագործակցությունը որոշ հարցերում»:

Շաբաթ օրը տեղի ունեցած համագումարում նորընտիր վարչության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ մեկ ամիս հայտարարել էր, որ այն (համագումարը) «ջրբաժան է լինելու» ինչպես կուսակցության, այնպես էլ ամբողջ հանրապետության համար:

Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զոյան Թադեւոսյանն ասաց. - «Այդ ջրբաժանը հենց դա էր: Որ, ի վերջո, հրապարակային արտահայտվեց այն միտքը, որ կարելի է համագործակցել գործող իշխանությունների հետ որոշակի սկզբունքների, նպատակների շուրջ»:

Մինչդեռ, ըստ Թադեւոսյանի` «գործող իշխանությունների հետ համագործակցելը բացառել է պետք, գործող իշխանությունները քանդել են այս երկիրը»:

Հարցին, թե հնարավոր համարում է իր վերադարձը «ժառանգություն», Զոհա Թադեւոսյանը, ով ժամանակին «Ժառանգության» ներկայացուցիչն էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, արձագանքեց. - «Նման մոտեցումը մարդու հանդեպ անհարգալից մոտեցման վառ ապացույց է: Անհարգալից մոտեցումը սկսվեց այն ժամանակ, երբ առանց մարդկանց լսելու, փակ դռների հետեւում, գիշերային կուսակցական դիվանագիտության շրջանակներում հեռացրին կուսակցությունից, հիմա էլ, հաշվի չառնելով այդ մարդկանց կարծիքը, վերեւից շնորհ են անում այդ մարդկանց, թե` եթե ուզում եք, կարող եք վերադառնալ... Պարոնայք, տիկնայք, խոսքը չափահաս, կազմավորված, քաղաքական սկզբունքների ունեցող մարդկանց մասին է, [ուստի] բարի եղեք հարգել այդ մարդկանց»:

Իշխանությունների հետ համագործակցության հնարավորության մասին արված հայտարարությունը «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին ղեկավարներ Անահիտ Բախշյանը եւ Արմեն Մարտիրոսյանը հետեւյալ կերպ հիմնավորեցին:

«Այն հարցերի շուրջ, որտեղ կարող են ինչ-որ համընկնումներ տեղի ունենալ, հնարավոր է համագործակցություն: Բայց խոսել պրոիշխանական դիրքորոշման մասին, կարծում եմ, տեղին չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Անահիտ Բախշյանը ասաց. - «Համագործակցությունը նշանակում է երկրի առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերների լուծմանը մասնակցություն: Որեւէ խնդրի լուծման ճանապարհը «Ժառանգություն»-ը մի տեսակ է տեսնում, մյուսները` մի այլ տեսակ: Ոչ մի վտանգավոր բան չկա, եթե կարողանանք հասնել նրան, որ բոլոր ուժերը կարողանան մի սեղանի շուրջ խնդիրների լուծման ճանապարհներն առաջարկել եւ ինչ-որ կոնսենսուսով լուծել: Դա կլինի իդեալական տարբերակ»:

Կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե «Ժառանգության» համագումարը «որոշակի լիցք կհաղորդի երկրում ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու գործընթացին, ինչի ճանապարհը գտնել դեռեւս չի հաջողվում ո'չ իշխանությանը եւ ո'չ էլ ընդդիմությանը»:

Ներկուսակցական խնդիրները «ժառանգություն»-ում, հիշեցնենք, ծագել էին անցյալ տարի, երբ վարչության նախագահ էր Անահիտ Բաշխյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա կարծես ընդունեց իր մեղքը. - «Ես ընդունում եմ, որ իմ հմտությունը չբավարարեց, որ այդ խըժդըժ վիճակը ավելի կառավարելի դարձնել, եւ ես այն ժամանակ հրաժարական տվեցի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG