Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «պարզ ապատեղեկատվություն» որակեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե, մասնավորապես, Ալմաթիում քննարկվելու է Քելբաջարի եւ Լաչինի վերադարձի հարցը:
«Ադրբեջանական իշխանությունները, մասնավորապես նաեւ Մամեդյարովը, ինչքան Ադրբեջանի վիճակը բանակցային գործընթացում վատանում է, այնքան ավելի մեծ սուտ են հորինում», - ընդգծեց Շարմազանովը` հավելելով. - «Դա ընդամենը սուտ է, մառազմ է, դա մեկնաբանելու կարիք չկա»:
«Մենք ասել ենք մեր դիրքորոշումը. խնդրի անկյունաքարը կարգավիճակն է, Լեռնային Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, փոխզիջումների մասին էլ միայն կխոսի Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ու ժողովուրդը` որպես բանակցությունների լիիրավ կողմ», - հայտարարեց իշխող կուսակցության խոսնակը:
Եվ քանի դեռ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի ուղղակի կողմ չէ, շարունակեց միտքը հանրապետական պատգամավորը, վերջնական լուծման կամ որեւէ համաձայնագրի մասին խոսելը ռեալ չէ. - «Որովհետեւ որեւէ մեկը իրավասու չէ Լեռնային Ղարաբաղի փոխարեն խոսել Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին»:
Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը արձագանքել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն, շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: - «Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության արդյունքների եւ պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից»:
Հայ Յեղափոխական Դաշնակցության հայ դատի եւ արտաքին հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ընդգծելով, որ Դաշնակցությունը համաձայն չէ Մադրիդյան սկզբունքներին, հիշեցրեց` բանակցությունների հիմքում դրված այն սկզբունքը, որ «մինչեւ նշված բոլոր խնդիրների շուրջ համաձայնություն չգոյանա, նշանակում է, որ ոչ մի համաձայնություն չկա»:
«Եվ այնքան ժամանակ, ինչքան Ադրբեջանը չի համաձայնվում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող լինել եւ Ադրբեջանից դուրս, դա նշանակում է, որ ոչ մի հարցի շուրջ չեն համաձայնվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց նա:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի կարծիքով, Էլմար Մամեդյարովի հայտարարությունը «ավելի շատ ներքին օգտագործման համար արված հայտարարություն է»:
«Որովհետեւ այդ հայտարարությունը համահունչ չէ Իլհամ Ալիեւի ելույթին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստարկեց նա:
Ադրբեջանի նախագահի` երկու օր առաջ հրապարակված ելույթում, ըստ Շահնազարյանի` «ակնհայտորեն փոխվել է տոնայնությունը», ինչը «արդյունք է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի»:
Ըստ ընդդիմադիր գործչի, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի` երեկ հրապարակված հայտարարությունները «պետքարտուղարի այցի ամփոփումն էին»:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն էլ BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում որոշ մանրամասներ է հայտնել հակամարտության կարգավորման բանակցությունների մասին: Մասնավորապես, ամերիկացի համանախագահն ասել է, թե հիմա բանակցային գործընթացի կարեւորագույն փուլում են, պետք է համաձայնեցնեն Մադրիդյան սկզբունքների, իսկ ավելի կոնկրետ` Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ նշված 6 տարրերը Հելսինկյան սկզբունքների հետ, ապա դրանք պետք է արտացոլվեն շրջանակային համաձայնագրում եւ դրանց հիման վրա կառուցվեն ամփոփիչ բանակցությունները:
Այս հայտարարության առնչությամբ Էդուարդ Շարմազանովը նախ ընդգծեց, որ բանակցությունները ոչ կարեւորագույն փուլ չեն ունենում. - «Եթե բանակցությունները շարունակվում են, նշանակում է` կարեւոր փուլ է, որովհետեւ խաղաղ կարգավորումը գերակշռում է, եւ ռազմական լուծումը բացառվում է»:
«Սա շատ կարեւոր է, որ բանակցությունները շարունակվում են, եւ համանախագահներն էլ անում են ամեն ինչ, որպեսզի խնդիրն ունենա խաղաղ քաղաքական լուծում: Բայց խնդիրը կթեւակոխի վերջնական փուլ այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը լինի բանակցությունների լիիրավ կողմ», - շեշտեց ՀՀԿ-ի խոսնակը: