«Հայաստանի Հանրապետությունում առկա են բազմաթիվ խնդիրներ, եւ բարեփոխումների ընթացքը պետք է արագացնել: Մասնավորապես, լրագրողները ենթարկվում են բռնության իրենց մասնագիտական պարտականությունների կատարման համար: Եվ մեղավորները, որպես կանոն, դրա համար պատասխանատվության չեն ենթարկվում: Բազմաթիվ այլ ձեւերով սահմանափակվում են անձանց տեղեկություններ ստանալու իրավունքը», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով իր 10-րդ արտահերթ զեկույցը` ասաց Հարությունյանը:
Զեկույցի հեղինակները հետազոտել են խոսքի ազատության իրավունքը կարգավորող բոլոր օրենքները, բացահայտել են դրանցում առկա հակասություններն ու բացթողումները, կոնկրետ օրինակներով ներկայացրել ու վերլուծել են վերջին տարիներին լրագրողների իրավունքների խախտման, այդ թվում` նրանց նկատմամբ կիրառված բռնությունների դեպքերը:
«[Լրագրողների նկատմամբ բռնությունները] շատ դեպքերում ունեն քաղաքական ենթատեքստ: Դրա մասին է խոսում այն փաստը, որ խախտումների մեծամասնությունը արձանագրվում է նախընտրական քարոզչության կամ հենց ընտրությունների փուլում այս կամ այն թեկնածուի կամ նրա ներկայացուցիչների կողմից: Սա խոսում է այն մասին, որ երկրում դեռեւս չի զարգացել ողջամիտ քաղաքական պայքար վարելու մշակույթը, եւ շատ հաճախ թեկնածուները ընտրողների ձայները շահելու կամ դրանք չկորցնելու համար դիմում են ծայրահեղ քայլերի», - ասաց Արմեն Հարությունյանը:
Զեկույցում հանգամանորեն վերլուծված է հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում առկա իրավիճակը: Եզրակացությունն այն է, որ խնդիրներն այստեղ բազմաթիվ են, բայց «դանդաղում է բարեփոխումների ընթացքը». - «Ոլորտում առկա են իրավական, ժողովրդավարական սկզբունքների հետ անհամատեղելի մի շարք երեւույթներ, այդ թվում` հեռուստաընկերությանը եթերից զրկելու դեպքեր»:
Զեկույցում վերլուծություն կա նաեւ «Ազատություն» ռադիոկայանի գործունեությանը խոչընդոտելու վերաբեյալ: Մասնավորապես, նշված է, որ «Ազատություն» ռադիոկայանը նաեւ հեռուստատեսային հաղորդումներ էր պատրաստում, «սակայն 2004-ից սկսած տարբեր հեռուստաընկերություններ մի շարք պատրվակներով խզեցին ռադիոընկերության պատրաստած հաղորդումները իրենց եթերում տեղադրելու վերաբերյալ պայմանագրերը»:
«2007-ի սեպտեմբերի 1-ից էլ դադարեցված Հանրային ռադիոյով «Ազատություն» ռադիոկայանի վերահեռարձակումը, ինչն արդյունք էր 2007-ին կատարված օրենսդրական փոփոխության: Փաստորեն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, լինելով բազմակարծություն եւ տեղեկատվության բազմազանություն ներկայացնող լրատվամիջոց, որոշակի բարդություններ ունեցավ իր խոսքի ազատության իրականացման գործընթացում», - ասված է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում:
Հարցին, թե ինչ ազդեցություն կամ հետեւանք կարող է ունենալ այս արտահերթ զեկույցը, Արմեն Հարությունյանը պատասխանեց. - «Հեղափոխական արդյունք չեմ կանխատեսում: Հույս ունեմ, պարզապես, որ սա շահագրգիռ քննարկման պատճառ կդառնա, հույս ունեմ, որ խորհրդարանը լսումներ կկազմակերպի»: