Չորեքշաբթի օրը Ազգային ժողովում շարունակվեց քննարկումը առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացված «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում Կառավարության առաջարկած փոփոխությունների օրենսդրական փաթեթի շուրջ։
Ազգային ժողովի արտահերթ նիստում օրինագծի վերաբերյալ զեկուցող Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ասաց, որ օտարալեզու դպրոցների թվի նոր սահմանափակումներ են մտցվում, Հայաստանում կարող են բացվել ոչ թե 15, այլ 11 օտարալեզու դպրոցներ։
«Դպրոցներից 2-ը լինելու են ոչ-պետական ուսումնական հաստատություններ Դիլիջանում եւ Ջերմուկում, որոնք գործունեություն են իրականացնում 7-րդ դասարանից, եւ 9-ը՝ միջպետական կամ միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատություններ, որոնք կարող են իրականացնել միջնակարգ կրթություն երրորդ աստիճանով, այն է՝ ավագով[9-ից 12-րդ դասարան]», - ասաց Արմեն Աշոտյանը։
Կրթության եւ գիտության նախարարության կողմից ապրիլի 20-ին Ազգային ժողով ներկայացվելուց հետո լեզվի եւ հանրակրթության մասին օրենքներում նախատեսվող փոփոխությունները քննադատության են արժանացել քաղաքական տարբեր ուժերի, հայտնի հասարակական եւ մշակութային գործիչների կողմից։
Մայիսի վերջին օրինագիծը լրամշակվել էր։ Մասնավորապես, սահմանվել էր, որ օտարալեզու դպրոցների թիվը չի անցնելու 15-ից՝ միաժամանակ պարտադրելով հայերեն լեզվով հայագիտական առարկաների ուսուցում։
Լրամշակումներից հետո էլ օրինագիծը շարունակում էր քննադատության թիրախ մնալ, եւ, փաստորեն, «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների օրինագիծը հերթական անգամ լրամշակվում է։
Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Ժառանգություն» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցությունները, սկզբունքորեն դեմ չլինելով օտար լեզվի խորացված դասավանդմանը, Ազգային ժողովի այսօր նիստում պահանջում էին լեզվի մասին օրենքը թողնել անփոփոխ, եւ հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու օրինագծին։
«Ոչ ոք դեմ չէ խորացված լեզուների ուսումնասիրությանը, մենք պետք է այդ ուղղությամբ մտածեինք։ Բայց «Լեզվի մասին» օրենքի մեջ փոփոխությունը մենք համարում ենք բացարձակապես ոչ անհրաժեշտ», - մասնավորապես, ասաց ՀՅԴ-ի խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ կրթության ոլորտի բարեփոխումներ կարելի է իրականացնել, առանց «Լեզվի մասին» օրենքի մեջ փոփոխություններ կատարելու, այսպիսով «սահմանափակելով հետագա վտանգների հնարավորությունը»։
Նախարար Արմեն Աշոտյանը, սակայն, եւս մեկ անգամ պնդեց, որ առանց առաջարկվող փոփոխությունների հնարավոր չէ իրականացնել միջազգային չափանիշներով օտարալեզու դպրոցներ հիմնելու ծրագիրը։
Կառավարության առաջարկած փոփոխությունները քվեարկության կդրվեն վաղը։ Իշխող կոալիցիայի մաս կազմող խմբակցությունները, ամենայն հավանականությամբ, կողմ կքվեարկեն դրանց։