«Հայոց Աշխարհ»-ը, անդրադառնալով Եվրախորհրդարանի վերջերս հրապարակած բանաձեւին ու քաղաքական գործիչների գնահատականներին, մեկնաբանում է. - «Կարող ենք ասել, որ Եվրախորհրդարանի բանաձեւը հարուցեց Հայաստանի պետական ու քաղաքական շրջանակների զայրալից ու աղմկոտ հակազդեցությունը։ Բայց, համաձայնեք, նույնիսկ մեծ աղմուկը փոքր մխիթարություն է։ Մենք ասացինք, մենք լսեցինք։ Որքան էլ մեր աղմուկը բարձրաձայն լինի, մենք Եվրախորհրդարանի «ձայնային հնարավորություններին» չենք հասնի»։