Փիթսբուրգում (ԱՄՆ) գումարված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման ու Նիկոլա Սարկոզին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը ուրբաթ օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով Իրանին դատապարտել են գաղտնի կերպով ուրանի հարստացման նոր գործարան կառուցելու համար։
Թուրքիայի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը հինգշաբթի ուշ երեկոյան Անկարայում հանդիպել է Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հինգշաբթի օրը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում` անդրադառնալով նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հինգշաբթի օրը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա զարգացումներին վերաբերող հարցեր։
Թուրքական Hürriyet Daily News & Economic Review թերթի առաջատար մեկնաբան Թայլան Բիլջիքը «Ազատություն» ռադիոկայանին է փոխանցել իր մեկնաբանություններն ու գնահատականները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ:
«Ազատ խոսք, որը կարող է հակադրվել խմբագրի տեսակետին», - այսպես է կոչվում է «Զաման» թերթի այն սյունաշարը, որտեղ տպվել է իրավապաշտպան, գրող եւ իրավաբան, ազգությամբ թուրք Օրհան Քեմալ Ջենգիզի Bloody Turk («Անիծյալ թուրք») վերնագրով հոդվածը:
Եվրամիության հետ Թուրքիայի կողմից գլխավոր բանակցող Էղեմեն Բաղիշը հինգշաբթի օրը այցելում է Փարիզ` Ֆրանսիայի մի շարք պաշտոնյաների հետ բանակցելու թուրք - ֆրանսիական հարաբերությունների ու Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցերի շուրջ:
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին չորեքշաբթի օրը իր մտահոգությունն է արտահայտել Թուրքիայում Dogan Media Group-ին ներկայացված «աննախադեպ» տուգանքի առթիվ:
Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաեւի կարծիքով` Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ - թուրքական հարաբերությունները զուգահեռ գործընթացներ են:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովը չորեքշաբթի օրը Փարիզում կայացած նիստում չի հասցրել լսել Վեհաժողովի ընդունած 1677 բանաձեւով նախատեսված` Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքի մասին զեկույցը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ իրենց մոտեցումներն են հայտնել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման եւ շաբաթասկզբին նախաստորագված արձանագրությունների առնչությամբ:
Միացյալ Նահանգներում դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆորնիա նահանգում ընդունված օրենքը, որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին՝ ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները։
Օգոստոսի 18-ից հարաբերությունների նոր փուլ է սկսվում Վրաստանի եւ նախկին Խորհրդային Միության երկրների, նախ եւ առաջ՝ Ռուսաստանի միջեւ։ Թբիլիսին պաշտոնապես դուրս է գալիս Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմից։ ԼՐԱՑՎԱԾ
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից չորեքշաբթի օրը հարցաքննության են հրավիրել «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի երկրպագուներից մեկին՝ Ռավշան Նասիրլիին՝ բացատրություն տալու, թե ինչու է քվեարկել «Եվրատեսիլ 2009»-ին Հայաստանը ներկայացնող երգչուհիների՝ Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին:
«Գելափ» կազմակերպության Վրաստանում տեղակայված մասնաճյուղի՝ այս տարվա մայիսին անցկացրած հարցմամբ ընդգրվածների 47 տոկոսը կարծում է, որ բոլոր դեպքերում Վրաստանը պետք է լավ հարաբերություններ հաստատի Ռուսաստանի հետ: Անցյալ տարի հունիսին՝ այսինքն մինչեւ պատերազմական գործողությունները, հարցման ենթարկվածների 64 տոկոսն էր նույն հարցին պատասխանել, որ երկու երկրների միջեւ լավ հարաբերություններ պետք է հաստատվեն:
Ուրբաթ օրը Վերաքննիչ դատարանի 5 դահլիճներից 4-ում լսվեցին ընդդիմադիր գործիչներ Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի վերաքննիչ բողոքներն ու բոլորն էլ մերժվեցին։
Փաստահավաք խմբի ընդդիմադիր նախկին անդամները նոր հարցեր են բարձրացրել, մասնավորապես, անցած տարվա մարտյան իրադարձությունների ժամանակ զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների առնչությամբ:
«Մարտի 1»-ի գործով հետախուզման մեջ գտնվող` Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում մինչեւ հուլիսի 31-ը ներկայանալ Հայաստանի իրավապահ մարմիններին: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարեցին Սուքիասյանի փաստաբանները:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան խաղին ներկա գտնվելու՝ Թուրքիայի հրավերը պատրաստ է ընդունել «միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, իրական քայլերի տեսանելիության դեպքում»։
Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, անցած ամիս հայտարարված համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիր գործիչ, Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը բացառում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները կարող են պատասխանատվության ենթարկել որեւէ ոստիկանի՝ քաղաքացիներին «ծեծելու կամ խոշտանգելու համար»:
Բեռնել ավելին