Այդ մասին որոշումը երկրի նախագահն ու խորհրդարանը ընդունել էին դեռեւս անցած տարվա օգոստոսին` ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո։
«Անշուշտ մենք պետք է լքենք ԱՊՀ-ն»,- հայտարարել էր նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այն ժամանակ, երբ ռուսական զրահամեքենաները հասել էին Թբիլիսիի մատույցներին ու պարզաբանել, - «որպես միջազգային կառույց` այդ կազմակերպությունը լիովին ձախողվել է։ Այն, ըստ էության, ստեղծվել էր նախկին Խորհրդային Միության տարածքում գործելու համար, սակայն ունակ չեղավ որեւէ քայլ ձեռնարկել` այս ողբերգությունը կանխելու համար։ Մենք դուրս ենք գալիս այդ կազմակերպությունից, որտեղ Ռուսաստանը միանձնյա որոշումներ է կայացնում, եւ կոչ ենք անում մյուս երկրներին եւս հետեւել Վրաստանի օրինակին»,- հայտարարել էր Սահակաշվիլին։
ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մտադրություն Թբիլիսին հայտնել էր նաեւ մինչեւ օգոստոսյան պատերազմը։
Մասնավորապես, այդ մասին հայտարարություններ հնչել էին 2006 թվականին, այն բանից հետո, երբ Ռուսաստանն արգելեց վրացական գինիների ու գյուղմթերքների ներկրումը, իսկ Վրաստանը ձերբակալեց մի քանի ռուս սպայի՝ լրտեսության մեղադրանքով։ Սահակաշվիլին կառավարական հատուկ հանձնաժողով ստեղծեց` ԱՊՀ կազմից դուրս գալու նպատակահարմարությունը քննարկելու համար։ Այն ժամանակ, սակայն, հանձնաժողովը դիվանագիտական ձեւակերպում գտավ, եւ հայտարարեց, թե Վրաստանը անկասկած մի օր դուրս է գալու կազմակերպությունից, սակայն դեռեւս քննարկում է այդ քայլին դիմելու առավել նպատակահարմար ժամկետը։
Այսօր, երբ անդամակցությունը դադարեցնելու շուրջ պաշտոնական գործընթացներն ավարտվել են, եւ մի քանի ժամից արդեն Վրաստանի դրոշը դուրս կբերվի կազմակերպության կենտրոնակայանից, փորձագետները քննարկում են այս որոշման դրական եւ բացասական կողմերը։
ԱՊՀ-ում Վրաստանի վերջին պաշտոնական ներկայացուցիչ Զուրաբ Խոնելիձեն պնդում է, որ այդ քայլը ձեռնտու է միայն Ռուսաստանին։
«Թբիլիսին դեռեւս կարող էր օգտագործել այս կառույցը իր նպատակներին ծառայեցնելու համար, մինչդեռ, այժմ Ռուսաստանը լիովին ձերբազատվում է Վրաստանի նկատմամբ ստանձնած պարտավորություններից, այդ թվում` տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ», - ասում է վրացի դիվանագետը։
Այդուհանդերձ, մի շարք փորձագետներ պնդում են, թե այս քայլով Վրաստանն էլ ավելի կարագացնի ինտեգրումը արեւմտյան կառույցներին, իսկ ԱՊՀ-ի ընձեռած առավելություններն ու հնարավորությունները կարող է ստանալ կազմակերպության անդամ երկրների հետ առանձին–առանձին պայմանագրեր կնքելու միջոցով։
Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան այսօր հայտարարել է, որ Վրաստանը կշարունակի պահպանել համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում ստորագրված մոտ 70 պայմանագրերի շրջանակներում:
Ի՞նչ ազդեցություն կունենա կամ ընդհանրապես կունենա՞ որեւէ ազդեցություն կազմակերպության հետագա գործունեության վրա Վրաստանի դուրս գալը: Որոշ մեկնաբանների կարծիքով, էական ոչինչ չի փոխվի: Վրաստանը, մասնավորապես, որեւէ բան չի կորցնի եւ ոչ էլ ձեռք կբերի: Վրաստանում թե' տնտեսական, թե' քաղաքական մեկնաբանները համոզված են, որ երկրի իշխանությունները ճիշտ պահին ճիշտ որոշում են կայացրել:
Քաղաքագետ Թորնիկե Շարաշենիձեի կարծիքով դա պարզապես պարտադրված քայլ էր:
«Կասկած չկա, որ չէր կարելի մնալ մի կազմակերպությունում, որի ղեկավար անդամներից մեկը չի հարգում քո երկրի տարածքային ամբողջականությունը: ԱՊՀ-ում մնալով՝ մենք կկնքեին մեր երկրի կապիտուլյացիան», - ասել է Շարաշենիձեն:
Վրաց տնտեսագետ Գիա Խուխաշվիլիի մեկնաբանությամբ, այս մեկ տարվա ընթացքում էական ոչինչ չի փոխվել, դրանցի հետո էլ որեւէ փոփոխություն չի լինի:
«Եվ եթե մեզ մոտ Վրաստանում ամեն ինչ կարգին լինի, ԱՊՀ-ի անդամ երկրների հետ կնքված երկկողմ համագործակցության պայմանագրերն էլ շարունակվեն կիրառվել, ապա այդ դեպքում փոփոխություն ամենեւին չի լինի», - նշել է տնտեսագետը:
Ռուսաստանի արտգործնախարարությունից կարծիք են հայտնել, թե Վրաստանի իշխանությունների կայացրած որոշումը բացասական ազդեցություն կունենա միայն երկրի շարքային քաղաքացիների վրա: Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեոնիդ Սլուցկին էլ ասել է. - «Հիմա Թբիլիսին ստիպված է վերականգնել մի շարք պայմանագրեր, որոնք ժամանակին կնքվել են ԱՊՀ-ի շրջանակներում»: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ազատ առեւտրի եւ վիզային գոտու պահպանմանն ու համապատասխան պայմանագրերի թարմացմանը:
Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվական վարչության ղեկավար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան խիստ հակիրճ պատասխան տվեց. - «Մենք Վրաստանի հետ երկկողմ ձեւաչափով հաջողությամբ համագործակցում ենք»:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ նույնպես, Վրաստանի նոր կարգավիճակը ոչինչ չի փոխի ԱՊՀ-ի անդամ մյուս երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի հետ հարաբերություններում:
«Խնդիրն այն է», - ասաց Իսկանդարյանը, - «որ ԱՊՀ-ում գոյություն ունի կազմակերպությանը չանդամակցող երկրների հետ համագործակցության ձեւաչափ: Նման համագործակցությունը ապահովվում է շուրջ 70 պայմանագրերի շրջանակներում: Իսկ դրանք փաստորեն երկկողմ համաձայնագրեր են: Այնպես որ, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցությունը նախկին ձեւաչափով եւ կնքված համաձայնագրերի շրջանակներում կշարունակվի»:
Ադրբեջանի լրատվամիջոցներն ու քաղաքական մեկնաբաններն էլ այսօր անդրադարձել են պաշտոնապես հաստատված խնդրին եւ միանշանակ հայտարարում են, որ Վրաստանի դուրս գալը ԱՊՀ-ից որեւէ ազդեցություն չի կարող ունենալ իրենց երկրի, ինչպես նաեւ Վրաստանի հետ հարաբերությունների վրա:
Քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն «Զերկալո» էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը պետք է աջակցի եւ պաշտպանի Վրաստանի կայացրած որոշումը: Հարցին, թե կարող է Վրաստանի քայլին հետեւել նաեւ Ուկրաինան, քաղաքագետը պատասխանել է. - «Երկու երկրների միջեւ տարբերություն կա եւ դա այն է, որ վրաց հասարակությունը միատարր է, միեւնույն տեսակետն ունեն Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, հատկապես դա նկատելի էր անցյալ տարվա պատերազմական գործողություններից հետո: Մինչդեռ Ուկրաինայում հասարակությունը բաժանված է արեւմտամետների եւ ռուսամետների»: