Բաղիշը հանդիպելու է եվրոպական հարցերով Ֆրանսիայի նախարար Պիեր Լելուշի, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Պաշտոնական Փարիզը հատուկ կարծիք ունի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության առնչությամբ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեռեւս նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան համաձայն չէ Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, եւ այսօր էլ չի փոխվել այդ դիրքորոշումը:
Փարիզում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզան Կյուրեղյանի փոխանցմամբ` վերջերս էլ եվրոպական հարցերով նախարար Պիեր Լելուշը շատ հստակ վերահաստատել էր պաշտոնական Ֆրանսիայի դիրքորոշումը այդ հարցի առնչությամբ: «Էքսպրես» շաբաթաթերթին տված հարցազրույցում Լելուշը ասել էր. - «Թուրքիան Եվրոպայի հետ, բայց ոչ Եվրոպայում, իմ դիրքորոշումը կառավարության դիրքորոշումն է»:
Այդ հարցազրույցում նախարար Լելուշը մի շարք հիմնավորումներ էր ընդգծել, որոնցից մեկը վերաբերում էր Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը:
Օրեր առաջ եվրոպացի մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ` Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի ղեկավարությամբ, հորդորել էին Թուրքիայի իշխանություններին շարունակել բարեփոխումները եւ դրանցով ապացուցել, որ Թուրքիան ունակ է եւ կարող է դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ: Նրանք նաեւ քննադատել էին Եվրամիության առաջնորդներին Թուրքիայի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար եւ հորդորել էին շարունակել բանակցությունները Եվրամիությանը այդ երկրի անդամակցության շուրջ։
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, երկրի կառավարությունը նոր ռազմավարություն է մշակում, որը հնարավորություն կտա Թուրքիայում տեղի ունեցող բարեփոխումների ու զարգացումների մասին Եվրամիությանը ավելի լավ իրազեկել:
Էղեմեն Բաղիշի` այս երկուշաբթի կառավարությանը ներկայացրած ծրագիրը հավանության է արժանացել:
Իսկ չորեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը Անկարայում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հանդիպումից հետո լրագրողներին իր գոհունակությունն է հայտնել` հավելելով, որ ներկայացվել են Թուրքիայում իրականացվող բարեփոխումները, որոնք Եվրամությանը անդամակցելու գործընթացի մաս են կազմում:
Ժերար Լարշեն էլ նշել է, թե ինքը Ֆրանսիայի Սենատի առաջին նախագահն է, ով 1958 թվականից հետո պաշտոնական այց է կատարում Թուրքիա: Նրա խոսքով` սա քաղաքական կամքի արտահայտման առումով արդեն առաջընթաց է: