Գնահատման եւ թեստավորման կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Մանուկյանի խոսքով, հայտերը դիմորդները կարող են լրացնել ինչպես տեղում, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով: «Մարտի 15-ից մինչեւ ապրիլի 14-ը դիմորդները հնարավորություն կունենան ճշգրտումներ կատարել իրենց դիմում-հայտերում` փոխելով այս կամ այն առարկան:Եթե աշակերտը հրաժարվում է քննություն հանձնել որեւէ առարկայից` նախապես վճարված գումարը ետ է վերադարձվում», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Գայանե Մանուկյանը:
Զինծառայությունից զորացրվածների եւ փոխանակման ծրագրերով արտասահմանում գտնվող երիտասարդների համար հունիսին կհայտարարվի հայտագրման նոր փուլ: Թեստավորման կենտրոնի պատասխանատուները այս լրացուցիչ քննություններին մասնակցել ցանկացողներին խնդրում են ավելի ուշադիր լինել, քանի որ, ըստ Գայանե Մանուկյանի, նրանց պետք էնխապես դիմեն բուհ, ապա լրացնեն դիմում հայտերը:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի գործունեության մանրամասներին կարելի է ծանոթանալ նրանց պաշտոնական կայքում` www.atc.am.