Նախկինում այս խնդիրը չէր առաջացել, քանի որ դիմորդները գործերը հանձնում էին միայն ավարտական եւ բուհերի ընդունելության քննություններից հետո, եւ, բնականաբար, ատեստատն էլ դպրոցի կողմից արդեն տրված էր լինում։
Այն հարցին, թե արդյոք տեղեկատվության պակասի պատճառով չէ, որ դիմորդները կարող են դուրս մնալ դեռ չընդունված, Լիլիթ Գալստյանը պատասխանեց, որ իրենք դիմորդներին իրազեկելու բոլոր միջոցները օգտագործել են։
«Օգոստոսի 1-ին պետք է արդեն փակցվեն բուհեր ընդունվածների ցուցակները, այդ իսկ պատճառով Հանրապետական ընդունող հանձնաժողովը վաղը նիստ կհրավիրվի, որի ընթացքում էլ կորոշվի, թե ինչպես պետք է վարվել այդ դիմորդների հետ, իսկ մինչեւ այդ բուհերը չեն ընդունի ուշացած դիմորդների ատեստատները», - ասաց Գալստյանը։
Այսօր արդեն մի շարք բուհերի ընդունող հանձնաժողովների դռները փակ էին, նրանցից շատերն արդեն երկու օր է արձակուրդում են։