Կրթության եւ գիտության նախարարն ու Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներն այսօր այցելեցին Չարենցավանի թիվ 1 դպրոց, որտեղ քննության էին մասնակցում 238 շրջանավարտ։
Նախարարի խոսքով, այսուհետ յուրաքանչյուր քննության պետք է այցելեն որեւէ մարզի քննական կենտրոն` համոզվելու, որ շրջաններում էլ դրանք անցկացվում են պատշաճ մակարդակով։
«Յուրաքանչյուր քննությանը ներգրավվում են հազարավոր մարդիկ` ծնողներից, տեղական ինքնակառավարման մարմիններից ներկայացուցիչներից մինչեւ քննական կենտրոնների ղեկավարներ եւ անդամներ։ Այդ պատճառով միջադեպերը բացառելն անհնար է, պարզապես պետք է պատժել խախտումներ կատարողներին», - ասաց նախարարը։
3 օրից Գնահատման եւ թեստավորման կենտրոնը կհրապարակի քննության արդյունքները, որից հետո դիմորդները հնարավորություն կունենան բողոքարկելու։
Հունիսի 9-ին մաթեմատիկայի քննություն կհանձնի 9804 դիմորդ։