Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր ծրագրել էր այցելել Արմավիրի դպրոցներ, սակայն վերջին պահին փոխել էր որոշումը, քանի որ թերթերից մի քանիսը հոդվածներ էին տպագրել, թե` Վանաձորի թիվ 5 դպրոցում գոյություն ունի գաղտնի քննասենյակ, որտեղ քննություն են հանձնում մարդիկ, ովքեր արտոնյալ են եւ բարձր միավորներ պետք է վաստակեն։
«Ես անձամբ համոզվեցի, որ դրանք կեղծ մեղադրանքներ էին, բայց Վանաձորի քննական կենտրոնները պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում», - ասաց Աշոտյանը։
Ծնողները, բացի թեստերի բովանդակությունից, բողոքեցին նաեւ կազմակերպական խնդիրներից։ Որոշ կենտրոններում ջուր չի եղել, որոշ տեղերում էլ մաթեմատիկայի քննության ժամանակ երեխաներից հավաքել են հաշվիչները։
«Ջուր թույլ չեն տալիս սեղանին դնել, որպեսզի չթափվի ձեւաթղթի վրա, իսկ հաշվիչները հավաքել են, քանի որ դրանք պարզ հաշվիչներ չեն եղել», - հավելեց Աշոտյանը։
Ի տարբերություն մյուս քննությունների, դիմորդները օտար լեզուներից դուրս էին գալիս տրված 2,5 ժամից շուտ եւ առանց լուրջ բողոքների։
Նրանք նշեցին, որ հայոց լեզվի համեմատ այս թեստերը բավական հեշտ էին, չկային շփոթեցնող հարցեր եւ ծուղակներ։