Մատչելիության հղումներ

Հրազդանում փակված դպրոցի անձնակազմը բողոքել է կառավարությանը


«Բացվող այգ» դպրոցի աշակերտները
«Բացվող այգ» դպրոցի աշակերտները

Նախարարության լիցենզավորման հանձնաժողովի որոշմամբ փակվել է Հրազդանի «Բացվող այգ» մասնավոր դպրոցը, ինչի հետեւանքով շուրջ 88 աշակերտներ 10 օր շարունակ դպրոց չեն հաճախում: Աշակերտներն ու նրանց ծնողները բողոքում են նախագահականից մինչեւ կառավարություն:

Կրթական այս հաստատությանը տրվող լիցենզիան կասեցվել է, քանի որ, ըստ նախարարության, տարածքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները: Ըստ ընդունված կարգի` մեկ աշակերտի համար պետք է ապահովել 3 քմ տարածք:

Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպել այդպես էլ չի հաջողվել, աշակերտներն ու ծնողները նախագահականից հետո անմիջապես գնացել են կառավարության շենք բողոքելու, որտեղ նրանց ընդունեցին եւ լրագրողներին դուրս հրավիրելուց հետո, ինչպես նշեց Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը, փորձեցին փափուկ բարձ դնել իրենց գլխի տակ:

Ծնողների խոսքերով` իրենք մտադիր չեն իրենց երեխաներին ուրիշ հաստատություն տանել, քանի որ դպրոցի տված գիտելիքները լիովին բավարարում են իրենց պահանջները: Երեխաների ուսման համար վճարում են ամսական 15 000 դրամ:

Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ «դպրոցը փակելու մասին վաղուց էին զգուշացրել, եւ ծնողները պարտավոր էին մտածել երեխաների տեղափոխության մասին»: Փոխնախարարն ասաց, որ իրենք նաեւ որակի ստուգումներ են անցկացրել, եւ այդ դպրոցի արդյունքները շատ վատն են եղել:

«Բացվող այգ» մասնավոր դպրոցի աշակերտների ծնողներն ու ուսուցիչները մտադիր են դիմել նաեւ սահմանադրական եւ վարչական դատարաններ:

XS
SM
MD
LG