Հանրակրթական դպրոցում ուսուցիչ աշխատելու համար այսուհետ մասնագետները պետք է ատեստավորվեն: Նախ նրանք պետք է անցնեն նախարարության կողմից նշանակված վերապատրաստումները, ապա իրենց մարզում կամ մայրաքաղաքում մասնակցեն քննության, որը հաջողությամբ հաղթահարելուց հետո միայն իրավունք կունենան աշխատել դպրոցում:
Բարձրագույն կրթությունը, համապատասխան որակավորումը, վերջին տասը տարվա ընթացքում ունեցած առնվազն յոթ տարվա մանկավարժական կամ կրթության կառավարման աշխատանքային փորձը դեռեւս բավարար չեն տնօրեն դառնալու համար: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոխվել է դպրոցների տնօրենների ընտրության կարգը:
Անվտանգ ինտերնետի միջազգային օրվա կապակցությամբ World Vision եւ Microsoft ընկերությունների մասնագետները խորհուրդ են տալիս որեւէ կայքում գրանցվելիս անձնական տվյալներ չտրամադրել, չհամաձայնել հանդիպել ինտերնետային ծանոթներին` առանց վստահելի մարդկանց հետ խերհրդակցելու, ինտերնետում չտեղադրել կիսամերկ լուսանկարներ, ծնողներից բացի որեւէ մեկին չտրամադրել ինտերնետային գաղտնաբառը եւ այլն:
12-ամյա կրթական համակարգին անցնելու արդյունքում այս տարի Հայաստանի դպրոցները շրջանավարտներ չեն ունենա, սակայն ընդունելության քննություններ կլինեն: Քննություններին այս տարի կմասնակցեն նախորդ տարիների շրջանավարտները, սփյուռքահայերը, արտասահմանցիները, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածները:
2011-ի հունվարի մեկի դրությամբ գործազուրկ է երիտասարդների 20 %-ը: 2009-ի 84.000-ի փոխարեն 2010 թվականին Հայաստանում գործազուրկների թիվը կազմել է 79.500: Թվի կրճատումը, ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանի, կապված է անցած տարի իրականացված արդյունավետ ծրագրերի հետ:
2010 թվականի ընթացքում ծնված աղջիկների գերակշիռ մասի անունը դրվել է Մանե, երկրորդ տեղում Միլենան է, երրորդում` Անին, այնուհետեւ` Անահիտը, Էլենը: Տղաների դեպքում ծնողները ավելի շատ նախընտրել են Նարեկը, հետո` Դավիթը, Գոռը, Էրիկը, Արմանը:
Էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի անձնակազմը շարունակում է բողոքն ընդդեմ կառավարության որոշման: Ըստ նրանց`Երեւանի մշակույթի պետական քոլեջի հետ միացման որոշումն ունի մի քանի պատճառ` տարածքի, հաստիքների խնդիրը, ինչպես նաեւ քոլեջի տնօրեն Ակսել Բակունցի համեստությունը:
Երեւանի պետական համալսանի ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով` մայր բուհն այսօր երեք հիմնախնդիր` կրեդիտային համակարգի կատարելագործում, գիտահետազոտական աշխատանքների զարգացում եւ կադրերի երիտասարդացում:
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 200 ուսումնական հաստատություններից չեն ջեռուցվում 34-ը` 30 դպրոցներ եւ 4 ուսումնարաններ: Քաղաքապետարանը ծրագրել է 2012-ին կաթսայատներով ապահովել նաեւ այդ հաստատությունները:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2011-ի ծրագրերն ու անելիքները:
Ըստ աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանի` դարեր առաջ հայերն առաջնորդվել են սրբազան հին տոմարով, որը հիմնված է անշարժ արեգակնային տոնացույցի վրա: Հայաձայն դրա` նոր տարին նշվել է արեգ ամսվա արեգ օրը`մարտի 21-ին, ըստ այդմ` հայերը 2011-ը պետք է ոչ թե ճագարի տարի համարեն, այլ երկվորյակի:
«Աղջիկների երկիր» շարժման շնորհիվ 13-18 տարեկան 77 աղջիկներ հունվարի 14-23-ը Ծաղկաձորում կմասնակցեն ձմեռային ճամբարի: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախաձեռնած այս ծրագիրը նապատակ ունի իրազեկել աղջիկներին կառավարման համակարգի, ժողովրդավարական գործընթացների, իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին:
Այս օրերին Հայաստանի բուհերում ընթացքի մեջ է 2010-2011 ուսումնական տարվա առաջին կիսամյակն ամփոփող քննաշրջանը, որի ընթացակարգը տարբերվում է բուհից բուհ:
Ամփոփելով տարին` Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն ու պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն անդրադարձան հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին:
Կրթության եւ գիտության նախարար Արմե ն Աշոտյանը ամփոփեց անցնող տարին` եզրակացնելով, որ 2010-ը ակտիվ աշխատանքի, փոխությունների եւ զարգացման տարի էր:
Հայաստանում եւ Թուրքայում ԱՄՆ դեսպանատների ֆինանսավորմամբ իրականացվում է «Երիտասարդ առաջնորդներ առանց սահմանների» ծրագիրը, որը հնարավորություն կտա հայ, թուրք եւ ամերիկացի երիտասարդներին համատեղ ծրագրեր իրականացնել, մասնակցել դասընթացների:
«Ոչ անտարբերությանը», «Պայքարենք միասին օտարածին այլասեռվածության դեմ» եւ այլ բովանդակությամբ պաստառներով Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության երիտասարդական թեւի ակտիվիստները երթով Մոսկովյան փողոցից հասան մինչեւ Հանրապետության հրապարակ:
Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տրամադրած 1 միլիոն 300 հազար դրամով մեկ շաբաթվա ընթացքում 120 երիտասարդ կամավորների ջանքերով համայնքային ծառայության շաբաթ է անցկացվել 27 գյուղական եւ քաղաքային համայքներում:
Կրթության եւ գիտության նախարարությունը եւ Հայ Առաքելական եկեղեցին ամփոփեցին ուսուցիչների 7-րդ հանրապետական մրցույթը հայագիտական եւ բնագիտական ճյուղերի 6 առարկաներից` Հայոց եկեղեցու պատմություն, Հայոց լեզու եւ գրականություն, Հայոց պատմություն, Ֆիզիկա, Քիմիա եւ Կենսաբանություն:
Հայաստանում այսօր գործում են 83 միջին մասնագիտական հաստատություններ եւ 29 արհեստագործական ուսումնարաններ: Թեեւ կրթական այս հաստատություններում սովորում են շուրջ 37.000 ուսանողներ, դրանք դեռ բազում չլուծված խնդիրներ ունեն:
Բեռնել ավելին