Դպրոցի տնօրեն դառնալ ցանկացողները նախ պետք է Կրթության եւ գիտության նախարարության մշակած ծրագրերով մասնակցեն համապատասխան կազմակերպությունների կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացներին եւ ստանան վկայական:
Վկայական ունեցող քաղաքացիները կարող են մասնակցել հավաստագրման քննություններին, որոնք կանցկացվեն երկու փուլով՝ թեստավորում եւ հարցազրույց: Տնօրենները պետք է լրացնեն 800 հարցից բաղկացած թեստ, որի հարցերը վերաբերում են կրթության ոլորտին եւ հարակից օրենսդրությանը, կառավարչական հմտություններին, մանկավարժական, հոգեբանական եւ ուսումնական գիտելիքներին։ Իսկ բանավոր փուլի ժամանակ թեկնածուները պետք է պատասխանեն հանձնաժողովի հարցերին:
Հավաստագրված մասնագետը հինգ տարվա ընթացքում կարող է մասնակցել տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթներին։