Մատչելիության հղումներ

Ջազային քոլեջի միավորման դեմ պայքարը շարունակվում է


Էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի անձնակազմը շարունակում է բողոքն ընդդեմ կառավարության որոշման: Ըստ նրանց`Երեւանի մշակույթի պետական քոլեջի հետ միացման որոշումն ունի մի քանի պատճառ` տարածքի, հաստիքների խնդիրը, ինչպես նաեւ քոլեջի տնօրեն Ակսել Բակունցի համեստությունը:

Քոլեջի սաները, դասախոսները, ճանաչված երգիչներ դարձած նախկին սաները եւ ոլորտի այլ ներկայացուցիչներ նամակով դիմել են մշակույթի նախարարությանը, ապա նախագահին, վարչապետին եւ Ազգային ժողովին, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել:

Ցույցի եւ բողոքի ակցիաների փոխարեն` ջազային քոլեջի ճակատագրով անհանգստացած երգիչներն ու երաժիշտները առաջարկեցին խորհրդանշական համերգ-ակցիա կազմակերպել:

XS
SM
MD
LG