Մատչելիության հղումներ

Բուհերում ակտիվ ընթացքի մեջ է քննաշրջանը


Այս օրերին Հայաստանի բուհերում ընթացքի մեջ է 2010-2011 ուսումնական տարվա առաջին կիսամյակն ամփոփող քննաշրջանը, որի ընթացակարգը տարբերվում է բուհից բուհ:

Երեւանի պետական համալարանում ընթացիկ քննություններն անցկացվում են բանավոր համակարգով, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն արդեն մի քանի տարի կիրառում է քննությունների գրավոր եւ թեստային համակարգերը:

Ուսանողներից շատերը դժգոհ են, որ ուսումնառության ընթացքում քննությունները պակաս ուշադրության են արժանանում քան բուհ ընդունվելիս, բացի այդ նախասիրությունները տարբեր են` կապված քննության գրավոր կամ բանավոր տարբերակների հետ:

XS
SM
MD
LG