Մատչելիության հղումներ

Բուհական ընդունելություն` առանց դպրոցի շրջանավարտների


12-ամյա կրթական համակարգին անցնելու արդյունքում այս տարի Հայաստանի դպրոցները շրջանավարտներ չեն ունենա, սակայն ընդունելության քննություններ կլինեն: Քննություններին այս տարի կմասնակցեն նախորդ տարիների շրջանավարտները, սփյուռքահայերը, արտասահմանցիները, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածները:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը փետրվարի 1-ից սկսել է հայտագրման գործընթացը: Դիմորդները դիմում-հայտ պետք է լրացնեն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում: Դիմում հայտերը կնդունվեն մինչեւ մարտի 15-ը, որից հետո մեկ ամիս կտրվի փոփոխությունների եւ ճշգրտումների համար: Ընդունելության քննությունները կրկին կանցկացվեն 2 փուլով:

Այս տարի քննական թեստերը կտպագրվեն ոչ թե Մեծ Բրիտանիայում, այլ Հայաստանում: Ողջ գործընթացը հսկելու են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

XS
SM
MD
LG