«Մթնոլորտը իշխանական ճամբարում վերջին օրերին էլ ավելի է լարվել»,- գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ - «Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին ուղղված Սերժ Սարգսյանի օդային ուղերձից, լոնդոնյան այցից եւ «Չեթմ Հաուզի» ելույթից հետո, իհարկե, ՀՀԿ-ի մամուլի քարտուղարը տարբեր լրատվամիջոցներով հայտարարում է, թե այս ամենը ուժեղ նախագահի քայլեր են, բայց իրականում իշխանական ճամբարի ներկայացուցիչների մոտ այլեւս չկա այն նախկին վստահությունը»։ ԼՐԱՑՎԱԾ