«Խոսելով նախապայմանների մասին մինչեւ վերջին օրը՝ [Թուրքիան] ի վերջո գնալու է դրա հաստատմանը, որովհետեւ ապրիլը նաեւ Միացյալ Նահանգների համար սահման է, որովհետեւ կարող է Կոնգրեսը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ դա մեծ մինուս կլինի Թուրքիայի համար», - ասաց Զոհրաբյանը:
Իսկ եթե մինչ այդ Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ապա, ըստ Զոհրաբյանի, հայկական կողմը կարող է գործընթացը հայտարարել Թուրքիայի մեղքով ձախողված, որովհետեւ «հարցին լուծում չտալը կնշանակի գործընթացի միտումնավոր, արհեստական ձգձգում»:
«Եթե մինչեւ այդ չհաստատվեց, մենք այլեւս մեծ ակնկալիքներ չենք ունենալու, որովհետեւ հարաբերությունների կարգավիճակն էլ կփոխվի», - ասաց Զոհրաբյանը՝ բացատրելով, թե Թուրքիան իր պայմանները կառաջադրի Ղարաբաղի հարցում, հայկական կողմը չի համաձայնի, եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «կմտնի փակուղի»:
Դաշնակցության ղեկավար ներկայացուցիչ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ «ողջամիտ ժամկետը» մինչեւ ապրիլն է. - «Եթե մինչեւ մարտ Թուրքիան հարցին չի անդրադառնում, ուրեմն պարզ է, թե ինչու չի անդրադառնում՝ որպեսզի ապրիլի 24-ն անցնի: Եթե նա այդ ձեւով է մոտենում հարցին, ուրեմն ձախողում է ամբողջ պրոցեսը: Ուրեմն էլ ի՞նչ հարաբերությունների բարելավման մասին կարող է գնալ խոսքը: Ձախողում են պրոցեսը նրանք, եւ Հայաստանը պետք է այդ մասին ասի»:
Հովհաննիսյանը նաեւ ակնհայտ համարեց, որ արձանագրությունների շուրջ կոնֆլիկտը սրվում է. արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո քննարկելու՝ հայկական կողմի դիրքորոշումը «վատ դիրքորոշում չէ», բայց՝ կաշկանդված է պահում հայկական կողմին:
«Սահմանադրական դատարանի որոշման այն տեսքը, որ այսօր գոյություն ունի, հնարավորություն է տալիս եւ նույնիսկ պարտավորեցնում է Ազգային ժողովին լինել շատ զգույշ եւ մերժել այս արձանագրությունները», - ասաց Հովհաննիսյանը: - «Սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով վավերացնելու գնաց Ազգային ժողովը, ապա պետք է անպայման վավերացնի այն վերապահումներով, որոնք Սահմանադրական դատարանի վճռի մեջ հստակ արձանագրված են»:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանի համոզմամբ, Թուրքիան փաստաթուղթ կստորագրի «Ղարաբաղի հարցում զիջումների հասնելուց հետո միայն»: