Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանով. «Սերժ Սարգսյանը շարունակում է իր նախաձեռնողական քաղաքականությունը»


«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը եկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանից, եւ նախագահը շարունակում է այդ նախաձեռնողական քաղաքականությունը», - չորեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Աբդուլա Գյուլին՝ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Փետրվարի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, կոչ է արել հանդես բերել վճռականություն եւ արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման գործընթացը:

«Քանի որ վերջին շրջանում միշտ չէ, որ թուրքական կողմը հանդես է գալիս կառուցողական դիրքերից, ավելի ճիշտ՝ շատ դեպքերում ապակառուցողական հայտարարություններով հանդես եկան Էրդողանից մինչեւ Դավութօղլու, կարծում եմ նախագահ Սարգսյանը շատ հստակ եւս մեկ անգամ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը եւ հստակ ազդակներ ուղղեց թե՛ Թուրքիային, եւ թե՛ միջազգային հանրությանը», - հայտարարեց Շարմազանովը։

Հիմնական ազդակը, թերեւս այն էր, Հայաստանը պատրաստ է իրականացնել հոկտեմբերի 10-ին ստանձնած պարտավորությունները։ Բացի այդ, նախագահ Սարգսյանը Թուրքիային խոսքի եւ գործի համաչափության, ինչպես նաեւ վճռական քայլերի կոչ արեց, մեկնաբանում է Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG