Քրեական հետապնդումը որոշվել է դադարեցնել «ապացույցների անբավարարության հիմքով»:
Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Հրաչ Սարգսյանը արձանագրել է, որ «ձեռք չեն բերվել այնպիսի ապացույցներ, որ կփաստեին, որ Տիգրան Առաքելյանը, ինչպես նաեւ նույն գործով անցնող Սահակ Մուրադյանն ու Հերբերտ Գեւորգյանը [նրանդ նկատմամբ քրեական գործը նույնպես կարճվել է] դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին՝ տեղյակ լինելով, որ նրանք ոստիկաններ են եւ կատարում են իրենց ծառայողական պարտականությունները»:
«Ստիպված են եղել կարճել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տիգրան Առաքելյանը՝ շարունակելով. - «Որովհետեւ եթե գոնե մեկ ապացույց լիներ... Բայց եթե ես ուղղակի այդտեղ չեմ եղել, ո՞նց կարող եմ դիմադրություն ցույց տալ»:
Միջւադեպը, հիշեցնենք, տեղի էր ունեցել Հայ ազգային կոնգրեսի հուլիսի 2-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանելիս:
Հարուցված քրեական գործով Սահակ Մուրադյանի եւ Հերբերտ Գեւորգյանի նկատմամբ ընտրվեց այլ խափանման միջոց, իսկ Տիգրան Առաքելյանը ձերբակալվեց եւ, չնայած պաշտպանական կողմի եւ բժշկի ահազանգերին, մնաց անազատության մեջ: Նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվեց միայն հոկտեմբերին՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժի ախտորոշումը:
Տիգրան Առաքելյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ քրեական գործը «ապացույցների անբավարարության» հիմքով կարճելը իրենց չի գոհացնում, քանի որ «արարքում չի եղել հանցակազմ, եւ գործը պետք է կարճվել հանցակազմի բացակայության հիմքով»: Ուստի քննիչի որոշումը փոխելու հայցով նախ դիմելու են վերադաս դատախազին, ապա՝ դատարան:
Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առաջիկա օրերին Տիգրան Առաքելյանի գործը ուղարկելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: