Պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը հրապարակել է YouTube-ի աղմկահարույց տեսանյութում նկարահանված զինծառայողների անունները:
Արեւիկ Պետրոսյանը հրաժարական է տվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից: Այդ տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:
Թուրքական իշխանությունների պնդումը այն մասին, որ 200 կիլոգրամ կշռով խաչի տեղադրումը կարող է վնասել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգված գմբեթը, իրականությանը չի համապատասխանում:
Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կիրակի օրը տեղի ունեցավ բողոքի ակցիա` ընդդեմ Աղթամարի Սուրբ Խաչ տաճարի շուրջ «թուրքական կառավարության կողմից ձեռնարկվող քարոզչական գործողությունների»:
Ուրբաթ օրը Երեւանում ընդդիմության անցկացրած հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «հակառակ ասեկոսեներին, իշխանափոխությունը եղել եւ մնում է Հայ ազգային կոնգրեսի գլխավոր խնդիրը»։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գրասենյակը երեքշաբթի օրը էլեկտրոնային փոստով հրավերներ է ուղարկել Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների եւ քաղաքական գործիչների` մասնակցելու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին:
Youtube ցանցում սեպտեմբերի 11-ից շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ճնշումների, ծեծի եւ ստորացման են ենթարկվում Հայաստանի զինված ուժերի համազգեստով երիտասարդներ:
Հայաստանի արտգործնախարարությունը պնդում է, որ Ադրբեջանը իր ներկայացրած բանաձեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգից հանել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների ճնշման տակ։
Երեւանի քաղաքապետարանը հինգշաբթի օրը մերժեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած իրազեկումը սեպտեմբերի 24-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին։
Քաղաքացիական հասարակությունը պայքարելու է ժողովրդավարական բարեփոխումներում իմիտացիոն գործընթացները կանխելու համար։
Միջազգային եւ տարածաշրջանային մամուլն ակտիվորեն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձություններին, մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Բաքու կատարած այցի համատեքստում։
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը վերահաստատել են Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես ճանաչելու իրենց կոչը:
Ղարաբաղյան խնդրի կարգավորումը անհրաժեշտ է Կովկասում կայունության հաստատման համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն չորեքշաբթի օրը երկրի արեւելյան շրջաններ այցելության ժամանակ:
Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը Եվրամիության երկրներին կոչ է անում ՄԱԿ-ում միաձայն վերահաստատել իրենց աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող ղարաբաղյան բանակցություններին եւ դեմ քվեարկել Ադրբեջանի ներկայացրած բանաձեւին:
Պաշտոնական Բաքվի եւ Անկարայի միջեւ վերջերս ստորագրված համաձայնագիրը նախատեսում է նաեւ ռազմական օգնություն Ադրբեջանին, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:
Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումից հետո Ռուսաստանը անհանգստացած է Ադրբեջանի հայտարարություններից եւ հնարավոր պատասխան քայլերից, «Ազատություն» ռադիոկայանին ասաց ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը` մեկնաբանելով Դմիտրի Մեդվեդեւի Բաքու կատարելիք այցը:
Մի քանի օրից Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կժամանի Բաքու, հայաստանցի մեծահարուստի գործունեությունը անսպասելիորեն դարձավ Բելառուսի կառավարության նիստի քննարկման առարկա, լրացավ «Կատրինա» փոթորիկի 5 տարին:
«Նույնիսկ ժամանակավորապես Հայաստանի հետ սահմանը չի բացվի», - հինգշաբթի օրը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը կասկածի տակ է առել Ռուսաստանի անաչառությունը որպես ղարաբաղյան կարգավորման միջնորդ:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը չի մասնակցել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի երեքշաբթի օրվա հանդիպմանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
Բեռնել ավելին