Ռազմավարական գործընկերության մասին այս համաձայնագիրը ստորագրվեց օգոստոսի կեսերին` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Ադրբեջան այցի շրջանակներում: Ադրբեջանական կողմը այն համարում է հայ - ռուսական համաձայնագրին համարժեք:
Հայկական կողմից հնչող հայտարարությունները, որ պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը Հայաստանին ռազմական օգնություն կտրամադրի, Ադրբեջանի պաշտպանության նախարարը որակել է «ոչ թե ուժի, այլ` թուլության նշան», եւ հավելել, թե նման պնդումները քաղաքական եւ հոգեբանական բնույթ են կրում:
Պաշտոնական Բաքուն արձագանքել է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագծի առնչությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին:
«Եթե հայկական կողմն անհանգստանում է Ադրբեջանի նմանատիպ նախաձեռնություններից, ապա թող նստի բանակցային սեղանի շուրջ, ստանձնի կառուցողական դիրքորոշում, բանակցություններ սկսի, որոնք կհանգեցնեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքի դուրսբերմանն ու փախստականների եւ հարկադիր տեղահանվածների վերադարձին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը` հավելելով, որ «սա Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն է»:
Ադրբեջանը մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` սեպտեմբերի 9-ին մեկնարկող նստաշրջանում քննարկման ներկայացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւ, ըստ որի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կարեւորում է «Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաեւ դրա հարակից շրջաններից արտաքսված բնակչության` նախկին բնակավայրերը վերադառնալու անքակտելի իրավունքը»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը Ստեփանակերտում հայտարարել է, որ այս բանաձեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվելու դեպքում չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի եւ Հայաստանի ո'չ քաղաքական, ո'չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում: Իսկ Ադրբեջանի կողմից նման բանաձեւ ներկայացնելու նախաձեռնությունը նա որակել է «կոպիտ սխալ»: