Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունը զբաղվում է Youtube-ում տեղադրված տեսանյութով


Հայաստան - Զինվորները վարժանքների ժամանակ, արխիվային լուսանկար
Հայաստան - Զինվորները վարժանքների ժամանակ, արխիվային լուսանկար

Youtube ցանցում սեպտեմբերի 11-ից շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ճնշումների, ծեծի եւ ստորացման են ենթարկվում Հայաստանի զինված ուժերի համազգեստով երիտասարդներ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` նախարարությունը «համապատասխան միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու եւ հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ»:

«Պաշտպանության նախարարությունը խստագույն դատապարտում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը եւ կանխամտածված տարածումը», - ասված է հաղորդագրությունում:

Թեմայի շուրջ «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի, բլոգեր Տիգրան Քոչարյանի եւ Armenia Today լրատվական կայքի ղեկավար Արգիշտի Կիվիրյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG