Համացանցում տարածված այս հարցազրույցում կապտած աչքով հայ ռազմագերին պատմում է, որ վաշտի հրամանատարն իրեն ջրի է ուղարկել: Ինքը հրաժարվել է, հրամանատարը հարվածել է իր աչքին, ինչից նվաստացած կամավոր անցել է ադրբեջանական սահմանը։
Համոզմունք հայտնելով, որ երիտասարդին բռնությամբ և ստիպողաբար են հարկադրել նման հայտարարություններ հնչեցնել, այսօր նրա հարազատներն ու մի քանի տասնյակ համագյուղացիներ հավաքվել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ։ Նրանք նաև Կարմիր խաչի պատասխանատվության բաժինն են տեսնում ստեղծված իրավիճակի համար։
«Այսքան ժամանակ ոչ ոք չի՞ ցանկանում հանդիպել իմ երեխային, ինչո՞ւ չեն այցելում, ուզում եմ իմ երեխային տեսնել»,- հարցնում էր զինվորի մայրը՝ Գայանե Ինջիգուլյանը, հեկեկալով հիշելով տեսանյութը։ Կարմիր խաչի գրասենյակի դիմաց նստած նրա վիճակը պարբերաբար վատանում էր, դժվարությամբ էր խոսում:
Ընտանիքը վստահ է, որ հայ զինծառայողը ճնշումների տակ է նման հայտարարություններ արել, վկայելով, որ ծառայության հետ կապված որևէ խնդիր երիտասարդը չի ունեցել։
«Մենք բացառում ենք դա, տեսանյութում իր ժեստերը, ինքը՝ ինքը չէր: Դա արվել է ստիպողաբար: Մենք չգիտենք նրա հետ ինչպես են վարվում, շատ հետաքրքիր է՝ նրա մարմնի վրա կա՞ն կապտուկներ, թող դա էլ ցույց տային... ուղղակի Ադրբեջանի համար սա շոու է »,- ասաց զինվորի զարմուհին՝ Արփինե Դիլանյանը։
«Դա Կարմիր խաչի թուլությունն է էլի։ Կարմիր խաչը մինչև այսօր ոչ մի բան չի արել, ոչ մի աշխատանք չի կատարել, մի շաբաթը լրանում է»,- վրդովված էր զինվորի հայրը, -«Կարմիր խաչը պետք է հասկանա՝ ամեն րոպեն, ամեն վայրկյանն իր համար մահվան հավասար է: Հետո, զինվորի հոգեբանական սթրեսի համար ընդհանրապես չեն անհանգստանում... նա ինտերվյուն տվեց, բա իրենք չե՞ն մտածում, որ ինտերվյու տալուց հետո էս երեխեն կընկնի սթրեսի մեջ, որ ամբողջ աշխարհն ինձ տեսավ, իմ հարազատությունը տեսավ, իմ ընտանիքը տեսավ։ Բա որ հոգեկան խանգարումնե՞ր ստանա, բա դրա համար ո՞վ պետք է պատասխան տա։ Հա, հարցազրույց տվեց պրծավ, բա հետո ի՞նչ է լինելու նրա վիճակը», - հարցնում էին գրասենյակի մոտ հավաքվածները՝ պահանջելով անել հնարավորը կարճ ժամկետում զինվորի վերադարձն ապահովելու համար՝ «ոչ թե տասը տարի հետո կիսամարդ եղած գա, ու այլևս նրան չճանաչենք»։
Դեպքի մասին նախնական պաշտոնական տեղեկատվության համաձայն, զինվորը դիրքերում ծառայությունն իրականացնելու ժամանակ, օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել է Պաշտպանության բանակի և ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագիծը և հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հարազատներն ու համագյուղացիներն այսօր առաջ էին քաշում նրան առևանգելու վարկածը. - «Սահմանն անցնելը հեշտ չէ, տարածքը ականապատված է, ոչ մի հասարակ զինվոր չի կարող անցնել։ Եթե նույնիսկ ականապատում չի եղել տվյալ տարածքում, ժամը 7-ին լույս է, եթե ինչ-որ մեկը բարձրանա խրամատի վրա ու ցանկանա պահակակետ անցնել, հաստատ հակառակորդը չի թողնի, հաստատ կկրակի, որովհետև Ադրբեջանը տեղեկություն չունի անցնող զինվորը հետախույզ է, անցնում է դիվերսիա անելու համար, թե հանձնվելու համար.... Երևի եկել տարել են, միակ բացատրությունը դա է, հակառակ դեպքում կկրակեին, կվնասազերծեին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց զինվորի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը։
Պաշտոնապես նման վարկած առաջ չի քաշվում։ Պաշտպանության նախարարությունը դատապարտում է տեսնայութի տարածումը:
«Դժվարանում եմ ասել, ինչն է նպատակը, բայց մեզ Ադրբեջանի այս մեթոդները շատ ծանոթ են՝ ամեն գնով հասնել հայկական կողմին վարկաբեկող տեղեկությունների տարածմանը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը,- «Բայց անկախ ամեն ինչից մենք սպասում ենք մեր զինվորի վերադարձին, և անկախ նրանից, թե ինչ է հայտարարում նա այնտեղ, իր նկատմամբ քրեական հետապնդում չի լինի Հայաստան վերադարձի դեպքում։ Հակառակորդի մոտ գտնվող զինվորի ասածը երբեք չի կարող լինել հիմնավոր»։
ՀՀ կառավարության Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված զարգացումները թերևս Ադրբեջանի պատասխանն են վերջերս ադրբեջանցի մի զինվորի՝ «ինքնակամ Հայաստանի սահմանը հատելու դեպքին»:
«Նա ինքնակամ հանձնվեց, ասելով, որ չի ցանկանում վերադառնալ։ Նման դեպքերը շատ են նյարդայնացնում Ադրբեջանին և փորձում են, իրենց դատողությամբ «համարժեք» քայլեր կատարել»,- ասաց Կապրիելյանը։
Հակոբ Ինջուղալյանի ընտանիքը Հայաստանի կառավարությունից խնդրում է դիմել Բաքու մեկնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նա միջնորդի Ադրբեջանին ողջ առողջ վերադարձնել զինվորին։