Դեպքերից երեքը ձևակերպված են որպես ինքնասպանություններ, մեկը՝ դժբախտ պատահար։
Ակտիվիստները պնդում են, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ որոշումները օրենքի խախտումներով են ընդունվել։
Առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է ձևավորվի այն հանձնաժողովը, որը կքննարկի և առաջարկներ կներկայացնի Երևանի քաղաքային տրանսպորտի խնդիրների առնչությամբ։
Աշխատակազմը իր հրաժարականը հիմնավորեց գյուղում և գյուղապետարանում ստեղծված անվստահության մթնոլորտով։
Ուկրաինայի «Բորիսպոլ» օդանավակայանից Երևանի փոխարեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու ուղարկված Հայաստանի քաղաքացին ժամեր առաջ վերադարձվել է Կիև։
Փաստորեն 5 օր ուղևորներից գանձվում էր 150 դրամ՝ առանց հրապարակված որոշման։
Երևանի քաղաքապետարանն առայժմ չի մեկնաբանում, թե որտեղ և ինչպես է հնարավոր տեսնել այն պաշտոնական որոշումը, ըստ որի տրանսպորտի ուղեվարձը բարձրացել է։
Արտակ Բուդաղյանի փաստաբանն անհիմն չի համարում այն հրապարակումները, որ դեպքի պահին Սուրիկ Խաչատրյանը ոչ թե քնած է եղել, այլ եղել է տան պատշգամբում։
«Սա հասարակ սպանություն չէր, սա քաղաքական սպանություն էր», - ասում է սպանված գյուղապետի եղբայր Զոհրաբ Մուրադյանը:
Թիվ 26 ԸԸՀ-ի նախնական տեղեկատվության համաձայն՝ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը դաշնակցական մրցակցի՝ Վովա Սահակյանի նկատմամբ առավելության է հասել 76 ձայնով։
Պռոշյան համայնքի ղեկավարի ընտրությունները խստագույնս վերահսկվում էին ոստիկանության կողմից։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը կարծում է, որ սպանությանը հաջորդած վախի մթնոլորտը գյուղում կաշկանդում է տեղեկություններ ունեցողներին։
Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանին Ռուսաստանի կողմից շուրջ մեկ միլիարդ դոլարի զինտեխնիկայի վաճառքը չի ցանկանում կապել Հայաստան - Եվրամիություն մերձեցման ծրագրերի հետ։
Այսօր հասարակական կազմակերպությունների և լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին։
Եվրահանձնակատարը արդեն հանդիպել է Հայաստանի արտգործնախարարին և վարչապետին։
«Ծայրահեղ կարևոր փուլում ակնկալվում է, որ մեր գործընկերները կցուցաբերեն իրենց հավատարմությունը», - իր այցի կապակցությամբ գրել է Շտեֆան Ֆյուլեն:
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը 42,5 միլիոն դրամ է պահանջում իր դեմ մահափորձի գործով կալանավորված 3 ամբաստանյալներից։
Իշխող կուսակցությունում «պարապ չեն» նման հայտարարություններին արձագանքելու համար:
Պռոշյանի գյուղապետի անկուսակցական թեկնածու Ցոլակ Գրիգորյանը ուրբաթ օրը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և դուրս եկել ընտրապայքարից։
Մեկ խորանարդ մետր գազը ներկայիս 132 դրամի փոխարեն կվաճառվի 156 դրամով: Գազի գնի բարձրացման պատճառով բնակչության համար 8 դրամով կթանկանա նաեւ մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան:
Բեռնել ավելին