«Հարսնաքարի» գործով այսօրվա դատական նիստի ժամանակ անսպասելիորեն ցուցմունք տվեցին ամբաստանյալներից երեքը:
Նիստին ներկա պատգամավորներից ոչ մեկը դեմ կամ ձեռնպահ չքվեարկեց:
Նախնական արդյունքներով՝ ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը ստացել է 20 744, իսկ ընդդիմադիր «Ժառանգություն» թեկնածու Սամվել Հայրապետյանը՝ 3555 քվե:
Թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրությունները աչքի չընկան ակտիվությամբ։
Կապանում տեղի ունեցան Հանրապետական և «Ժառանգություն» կուսակցությունների պատգամավորի թեկնածուների նախընտրական ամփոփիչ հանրահավաքները։
«Ժամանակ»-ն անդրադառնում է տարբեր ուժային կառույցների քննչական ծառայությունները մեկ միասնական կառույցի մեջ միավորելու` Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը. - «Այս նախաձեռնությունը ցույց է տալիս մեկ բան՝ Սերժ Սարգսյանի անվստահությունը պետական կառավարման համակարգի ուժային կառույցների նկատմամբ»:
Պետեկամուտների կոմիտեն «անընդունելի է համարում» Վարչական վերաքննիչ դատարանի երեկվա որոշումը և «սահմանված ժամկետում» պատրաստվում է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին Պետեկամուտների կոմիտեից:
Վերաքննիչ վարչական դատարանն այսօր բավարարեց ուսանող իրավաբան Սերգեյ Գրիգորյանի՝ Ճապոնիայից ներկրած մեքենան ցածր մաքսատուրքով մաքսազերծելու հայցը։
Երեկ երեկոյան Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի որոշմամբ, 2 ամսով կալանավորվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:
Պաշտպանը պատրաստվում է հնգօրյա ժամկետում բողոքարկել դատարանի այդ որոշումը։
Վոլոդյա Ավետիսյանն այսօր ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով:
Պահեստազորի գնդապետը, որի նստացույցով մեկնարկեցին ազատամարտիկների բողոքի ակցիաները, ձերբակալվել է խոշոր չափերի հասնող խարդախության կասկածանքով։
Հինգշաբթի Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) շուրջ 3 ժամ որպես վկա ցուցմունք տվեց «Արմենիա թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:
Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչը երեկ բողոքարկել է Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին քրեական հետապնդումից ազատելու որոշումը:
Սուրիկ Խաչատրյանը դատարանից պահանջում է Սամվել Հարությունյանից իր օգտին բռնագանձել 1․5 միլիոն դրամ:
Հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն ասում է՝ «պարզապես պաշտոնյաներն սկսել են շատ ազատ դրսևորել իրենց»։
Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հերքեց գորիսյան միջադեպի կապակցությամբ Բուդաղյանների պնդումները և հաստատեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա կողմնակիցների պնդումները։
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրող Արթուր Դավթյանը 13-ական տարվա ազատազրկում և 100-հազարական դրամ (մոտ 250 դոլար) տուգանք պահանջեց բոլոր վեց ամբաստանյալների համար:
Երիտասարդ ակտիվիստ Արման Ալեքսանյանի վրա հարձակվել են հաղթանդամ, սևազգեստ անձինք: Ոստիկանությունը դեռ «նյութեր է նախապատրաստում»:
Հատուկ քննչական ծառայությունը դեռ տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, որ քննարկել է օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցը:
Բեռնել ավելին