Այսօր խոշոր չափերի խարդախության կասկածանքով ձերբակալվել է ղարաբաղյան պատերազմի մասնակից, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։
Ավետիսյանը, հիշեցնենք, մայիսին նստացույց էր հայտարարել Ազատության հրապարակում՝ պահանջելով բարելավել ազատամարտիկների սոցիալական պայմանները։ Ավետիսյանին հետագայում միացան նաև այլ ազատամարտիկներ։
Այս պահին Հանրապետության հրապարակի հարակից տարածքում հավաքվել են մոտ երկու տասնյակ ազատամարտիկներ՝ նպատակ ունենալով պարզաբանումներ ստանալ, թե ինչ հիմնավորումներով է ձերբակալվել իրենց մարտական ընկերը։
Համաձայն պաշտպանության նախարարության քննչական ծառայության հաղորդագրության՝ Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար։
Ավետիսյանի մարտական ընկերների փոխանցմամբ՝ երեկ ուշ երեկոյան Ավետիսյանի տուն են այցելել չորս անձինք, որոնք ներկայացել են որպես Ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ։ Ինչպես նշում են ազատամարտիկները, պահեստազորի գնդապետին ուշ երեկոյան տարել են անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ ընտանիքի անդամները տեղեկացել են, որ նա եղել է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում և այսօր առավոտյան արդեն նրան, ըստ ընկերների ունեցած տեղեկությունների, տեղափոխել են «Էրեբունի» ժամանակավոր պահման մեկուսարան։
Ազատամարտիկները զանգահարել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Օբմուդսմենի գրասենյակի ներկայացուցիչը արդեն իսկ այցելել է մեկուսարան և խոստացել է ավելի ուշ տեղեկություններ փոխանցել ազատամարտիկներին։
Ընկերները պնդում են, որ այս ձերբակալության հիմքում միանշանակ Վոլոդյա Ավետիսյանի պայքարն է։