Վերաքննիչ վարչական դատարանը երեկ բավարարել է ուսանող իրավաբան Սերգեյ Գրիգորյանի՝ Ճապոնիայից ներկրած մեքենան ցածր մաքսատուրքով մաքսազերծելու հայցը։ Վերաքննիչ վարչական դատարանը որոշել է Պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնել Սերգեյ Գրիգորյանի ներմուծած MERSEDES-BENZ մակնիշի մեքենան մաքսազերծել գործարքի գնի մեթոդով, այսինքն՝ 2000 դոլարով ավելի ցածր մաքսատուրքով, քան անցյալ տարվա մայիսին պահանջել էին մաքսային տեսուչները:
Եթե Վերաքննիչ վարչական դատարանի երեկվա որոշումը չփոփոխվի Վճռաբեկ դատարանում, ապա այն կարող է նախադեպային լինել մեքենա ներկրող տասնյակ հազարավոր քաղաքացիների համար:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2010 թվականից մինչև 2012-ի օգոստոսը 55 հազար 7 հարյուրից ավելի ավտոմեքենա մաքսազերծվել է «հսկիչ գների» մեթոդով, որի դեպքում քաղաքացիները հաճախ ստիպված են լինում վճարել ավելի բարձր մաքսատուրք: Նույն ժամանակահատվածում ընդամենը 314 ավտոմեքենա է մաքսազերծվել Մաքսային օրենսգրքի 87 հոդվածով՝ «գործարքի գնի մեթոդով»:
Պետեկամուտների կոմիտեն 2011 թվականին մերժել է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպության Subaru Forester մակնիշի ավտոմեքենան Մաքսային օրենսգրքի 87֊րդ հոդվածով՝ այսինքն ցածր գնով մաքսազերծելու դիմումը: Կազմակերպությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով Պետեկամուտների կոմիտեից գանձել մաքսազերծման համար վճարած «ավելորդ» գումարը և մաքսազերծման ժամանակահատվածում, կազմակերպության պնդմամբ՝ պաշտոնյաների գործողությունների հետևանքով ավելացած տույժերը: Ընդհանուր գումարը 315 հազար դրամ է: Այս գործը հասել է Վերաքննիչ վարչական դատարան: Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 15-ին:
«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի» նախագահ Գևորգ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ վարչական դատարանի երեկվա որոշումը հույսեր է ներշնչում, որ հոկտեմբերի 15-ին ևս Վերաքննիչ վարչական դատարանը կկայացնի, իր բնորոշմամբ, «արդար» որոշում: Հասարակական կազմակերպության նախագահի խոսքով, տարիներ շարունակ, առնչվելով Մաքսայինի գործունեությանը, եզրակացրել է, որ որոշումներ են կայացվում «անհիմն և ապօրինի» կերպով:
«6-7 տարի առաջ մենք ավտոբուս ստացանք որպես նվիրատվություն: Կառավարությանն առընթեր Մարդասիրական հանձնաժողովը որոշում տվեց, որ դա նվիրատվություն է, բայց էլի մաքսատանը ես բախվեցի շատ տհաճ և վատ վերաբերմունքի և ստիպված եղա վճարումներ կատարել», - պատմեց հասարակական կազմակերպության նախագահը:
Ինչպես հասարակական կազմակերպության դեպքում, այնպես էլ ուսանող իրավաբանի հայցի առիթով Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները դատարանում պնդել են, թե մեղադրանքներն անհիմն են:
Պետեկամուտների կոմիտեի դեմ երկու հայցերի հեղինակներն էլ պնդում են, որ հաստատակամ են արդարադատության հասնելու հարցում, անհրաժեշտության դեպքում՝ նաև Եվրադատարանում:
Եթե Վերաքննիչ վարչական դատարանի երեկվա որոշումը չփոփոխվի Վճռաբեկ դատարանում, ապա այն կարող է նախադեպային լինել մեքենա ներկրող տասնյակ հազարավոր քաղաքացիների համար:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2010 թվականից մինչև 2012-ի օգոստոսը 55 հազար 7 հարյուրից ավելի ավտոմեքենա մաքսազերծվել է «հսկիչ գների» մեթոդով, որի դեպքում քաղաքացիները հաճախ ստիպված են լինում վճարել ավելի բարձր մաքսատուրք: Նույն ժամանակահատվածում ընդամենը 314 ավտոմեքենա է մաքսազերծվել Մաքսային օրենսգրքի 87 հոդվածով՝ «գործարքի գնի մեթոդով»:
Երկրորդ հայցը՝ ընդդեմ ՊԵԿ-ի