Տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ տարբեր կայքերում կարելի է գտնել առցանց հայերեն բառարաններ: Այլ խնդիր է, թե դրանցից որը թվայնացման ինչ մակարդակի վրա է գտնվում:
Հայաստանի ամերիկյան համալսարանի հայ մատենագրության թվանշային գրադարանի գիտական ղեկավար Մերուժան Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե համացանցում կարելի է գտնել գերգիտական եւ խիստ արդիական առցանց բառարաններ, նաեւ տեսածրիչի միջոցով պատճենահանված եւ համացանցում տեղադրված աշխատանքներ:
«Բայց չունենք, ցավոք, մինչեւ այսօր նպատակաուղղված առցանցային բառարանաստեղծ գործունեության որեւէ քայլ արված Հայաստանում` լինի պետության, նախարարությունների կողմից հովանավորվող, ծրագրվող: Հիմնականում բոլոր գործերը արված են անհատների, նվիրյալների կամ մտահոգ մարդկանց կողմից», - ասաց Կարապետյանը:
Հայերեն բառարանները բազմատեսակ են: Կան արմատական, բացատրական, հոմանիշների, հականիշների, երկլեզու, եռալեզու եւ այլն: Համացանցում, օրինակ, nayiri.com կայքում կարելի է գտնել բազմապիսի բառարաններ` Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը», Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարանը», Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը», Ստեփան Մալխասյանցի «Բացատրական բառարանը», որոնք թվայնացված են: Մեր զրուցակցի խոսքով, սակայն, բառարանների այդ տարբերակները, որոնց տեքստը հնարավոր չէ համակարգչային լեզվով ասած` copy-paste անել, այդքան էլ արդյունավետ չեն:
«Բառարաններով գերհարուստ հայոց լեզվի համար առցանց բառարանների վիճակը մնում է խիստ մտահոգիչ»,- նշում է Կարապետյանը` առանձնացնելով 2006 թվականին գործարկված ԱՐԵՎԱԿ նախագիծը:
ԱՐԵՎԱԿ-ը ստեղծվել է տարբեր հաստատություններ ներկայացնող մի խումբ լեզվաբանների եւ ծրագրավորողների մասնակցությամբ, մասնավորապես, Թեքնոլոջիս Կորպուսի (Corpus Technologies), Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի, Մոսկվայի պետական համալսարանի, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի, Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի եւ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի համատեղ ջանքերով:
Հայաստանի ամերիկյան համալսարանի հայ մատենագրության թվանշային գրադարանն էլ ունի բառարաններ, որոնք, սակայն, դեռ կայքում տեղադրված չեն, քանի որ դեռ սրբագրված չեն:
Կարապետյանը հավելեց, որ ոլորտով զբաղվողները հիմնականում անհատ անձինք են եւ Հայաստանում չկա հատուկ ծրագիր առցանց բառարանների հետ կապված: