Մամոգրաֆիկ հետազոտություն Հայաստանում կատարվում է 1997 թվականից, երբ Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիթա Պալեանի եւ այդ շրջանում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվեց Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը, որը 2002 թվականին վերանվանվեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ առայժմ քաղցկեղի միակ բուժման միջոցը կանխարգելումն է, եւ իրենց բժշկական կենտրոնը զբաղվում է հենց դրանով:
Հիմնադրամը իր գործունեության 15 տարիների ընթացքում կատարել է ավելի քան 260 հազար հետազոտություն: Ամեն տարի հետազոտվում է շուրջ 20.000 կին:
Միայն կրծքագեղձի հետազոտություն կատարվել է 152.602 կանանց մոտ, որոնցից շուրջ 6000-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: Մինչեւ 29 տարեկան 60 կնոջ մոտ քաղցկեղ եւս հայտնաբերվել է, ինչը նշականում է, որ այս հիվանդությունը երիտասարդացման միտում ունի:
Կենտրոնի բացումից հետո օրական այցելուների թիվը չէր անցնում 4–ից, այժմ օրական գրանցվում է մինչեւ 100 այցելու, ինչը նշանակում է, որ հանրությանը սկսել է մտահոգել սեփական առողջության մասին տեղեկացված լինելու հարցը:
Բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդեւանյանը նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հստակ պատճառ հնարավոր չէ նշել:
«Եթե մորական կողմի ամենամտերիմ բարեկամներից մեկը ունեցել է կրծքագեղձի քաղցկեղ, արդեն մի քանի պատիկ բարձրանում է ռիսկը կրծքագեղձի քաղցկեղի զարգացման: Կան ձեռքբերովի գործոններ, օրինակ սթրեսները, նաեւ գինեկոլոգիական խնդիրները», - հավելեց նա:
Կենտրոնի ստեղծման առաջին օրվանից մամոգրաֆիկ հետազոտության արժեքը եղել է 11.000 դրամ, իսկ ուլտրաձայնային հետազոտությունների հետ միասին` 15.000 դրամ: Այժմ կենտրոնում տեղադրված են թվայնացված մամոգրաֆներ:
Մինչեւ օրս կենտրոնում հետազոտվել է 587 տղամարդ այցելու. հայտնաբերվել է 23 քաղցկեղի դեպք:
Խաչանուշ Հակոբյանը հավելեց, որ ամսեկան մինչեւ հինգ անգամ իրենք գնում են հեռավոր գյուղեր եւ անվճար հետազոտում շրջանում ապրող կանանց: