Մատչելիության հղումներ

Մի խումբ մտավորականներ նախաձեռնում են «Փրկենք հայ գյուղը» ծրագիրը


«Գյուղը սահման է պահում,գյուղը երկիր է պահում»
please wait

No media source currently available

0:00 0:02:52 0:00

«Գյուղը սահման է պահում,գյուղը երկիր է պահում»

«Գյուղը քաղաք է պահում, գյուղը երկիր է պահում, գյուղը սահման է պահում», - ասում են «Փրկենք հայ գյուղը» ծրագրի նախաձեռնողներն ու իրենց ծրագրով կոչ անում ստեղծել ձեռնարկություններ, որոնք շահավետ կլինեն ե'ւ գյուղացու, ե'ւ գործատուի համար:

Երեկ ասուլիսի ժամանակ «Փրկենք հայ գյուղը» ծրագրի նախաձեռնողները, այդ թվում նաեւ «Շուշի» հասարակական կազմակերպության նախագահ Բակուր Կարապետյանը, ակադեմիկոս Գեւորգ Պողոսյանը, ներկայացնելով իրենց ծրագիրը, կոչ են արել Հայաստանի եւ Սփյուռքի հասարակական կազմակերպություներին, գործիչներին, գործարարներին ու հայությանը` զորակից լինել «Փրկենք հայ գյուղը» համազգային շարժմանը, գործով նպաստել սահմանամերձ բնակավայրերի վերականգնմանը ստեղծել ձեռնարկություններ, որոնք շահավետ կլինեն ե՛ւ գյուղացու, ե՛ւ գործատուի համար:

Խմբին միացել են նաեւ տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, արձակագիր, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Արագածոտնի մարզի Շենավան գյուղում աշխատատեղեր չկան, եւ արտագաղթը սպառնալի չափերի է հասնում: 80-ականներին գյուղում հիմնադրվեց միակ ձեռնարկությունը` տրիկոտաժի գործարանը, մարդիկ աշխատում էին երկհերթ, աշխատողների թիվը հասնում էր 300-ի: Գյուղի բնակիչներից Նաիրայի խոսքով, աշխատանքը շատ հարմար էր, աշխատավարձը` 120 ռուբլի, այդ գումարը բավականացնում էր ընտանիքի բոլոր ֆինանսական խնդիրները լուծելու համար:

«Շատ գոհ ենք այդ տարիներից: Հետո գործարանը լուծարեցին, ժողովորդը մնաց առանց գործ, ամեն մեկը մի տեղ մի բան գտավ, ստիպված անցան հողի: Բայց հողը ո'չ եկամուտ է տալիս, ո'չ էլ հողի հույսով կարող ենք ապրել: Ընդհանուր ժողովրդի 70 տոկոսը արտագնա աշխատանքի է մեկնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Նաիրան:

Շենավան գյուղը հիմնադրվել է 1828 թվականին: Վերջերս տոնեցին գյուղի հիմնադրման 180-ամյակը: Գյուղը հիմնադրվել է նախկին բնակավայրի` Խոտավետի տեղում: Հիմնականում բնակիչները զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ:

Գյուղն ունի հաշվառված 1974 բնակիչ: Այս համայնքից արտագաղթ չի եղել մինչեւ 90-ականների վերջերը: Անցած տարի գյուղի երիտասարդներից արտագնա աշխատանքի են գնացել մոտ 130-140 մարդ, այս տարի այդ թիվն ավելացել է մոտ 20-ով:

Երկար տարիներ գյուղի միակ գործարանը եղել է Երեւանի տրիկոտաժի գործարանի մասնաճյուղը: Այնուհետեւ «Շենավան» գործարանը փակվել եւ մասնավորեցվել է 6 անձանց կողմից: «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է նրանցից Ատոմ Սարգսյանի հետ: Նա նշեց, որ իրենք որոշել են վերանորոգել գործարանի շենքը` եղածը պահպանելու համար, իսկ վերաբացելու համար դեռ շատ խնդիրներ կան, որոնցից առաջինը մրցունակության խնդիրն է:

please wait

No media source currently available

0:00 0:05:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG