Երիտասարդները քայլերթ էին կազմակերպել Հանրապետության Հրապարակից մինչեւ Ծիծեռնակաբերդ: Այդ ընթացքում նրանք կատարեցին իրենց հիմնը եւ սկաուտական կոչեր արեցին:
Զրուցեցինք Հայկական բարեգործական ընդհանուր միության Երեւանի սկաուտական խմբի ներկայացուցիչների հետ:
«Խումբը պաշտոնապես հիմնադրվել է 2008 թվականի հունիսի 1-ին: Նպատակն էր` Հայաստանում տարածել սկաուտություն, հայ պատանու մեջ դաստիարակել հայրենասիրություն եւ մարդասիրություն», -ասում է Երեւանի սկաուտական խորհրդի ատենադպրուհի Սաթենիկ Էլոյանը եւ հավելում, որ հիմնական շեշտը իրենք դնում են սկաուտական գիտելիքների վրա:
Սկաուտական մեթոդն ինքնուսուցման համակարգ է, որն իրագործվում է փոքր խմբերում` հավաքների, միջոցառումների, արշավների, բանակումների միջոցներով, որոնք օգնում երեխաներին ու երիտասարդներին բացահայտել անհատական հատկանիշներն ու կարողությունները, ինքնահաստատվել հասարակական կյանքում:
Ըստ տարիքային խմբերի` սկաուտները լինում են սկաուտներ`տղաներ, եւ արենուշներ` աղջիկներ, նաեւ փոքրիկ աղջիկ արծվիկներ եւ տղա գայլիկներ:
10-ամյա Նարինեն սկաուտների մեջ արծվիկ է: Սիրում է իր փոքրիկ ընկերներին եւ սկաուտական խմբերի կողմից կազմակերպված միջոցառումները:
Սկաուտական կամավորական շարժումը տարիքային սահմանափակումներ չունի, ասում է` Արման Աղաբաբյանը, որը ներկայացնում էր Երեց խումբը: Երեցները հիմնականում 18 եւ ավելի տարեկան սկաուտներն են:
Սկաուտական շարժմանը մասնակցում են նաեւ մի խումբ սիրիահայեր: Նրանցից ոմանք մինչեւ Հայաստան գալը մասնակցել են Հալեպի սկաուտական շարժմանը: