«Հրապարակ»-ի հարցին` «եթե այսօր պարզվի, որ հանձնում են Ղարաբաղին կից տարածքները, Դուք էլի քաղաքական ակտիվություն չե՞ք ցուցաբերի», Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Սամվել Բաբայանը պատասխանել է. - «Եթե կհասնի նրան, որ ես իմ տեսակետը կարտահայտեմ, եւ ինչ-որ մի խավ Ղարաբաղում կամ Հայաստանում կընդունի իմ տեսակետը, ես կակտիվանամ, կփորձեմ էդ տեսակետը պաշտպանել: Բայց եթե հասարակությունն անտարբեր է` Ղարաբաղում կլուծվի հարց, չի լուծվի, կտան հողերը, թե չէ, թե ղարաբաղցիների, թե հայաստանցիների կողմից, ես հո սպիտակ ագռավ չե՞մ: ... Հասարակությունը չի ուզում պայքարել ոչ անարդարության դեմ, ոչ մի բանի, իր որեւէ շահի համար»: