«Հրապարակ»-ի խմբագիրը նկատում է. - «Երեկ մեր թերթի առաջին էջում տեղադրել էինք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի լուսանկարը եւ նկատել էինք, որ նախարարը զբաղված է ոչ այն գործով, ինչով պետք է զբաղվի` բանակի խնդիրներով: Նրա ուղեւորությունները արտերկիր, ինչ-որ պատվիրակություններ ընդունել-ճանապարհելը, մեդալներ բաժանելը չի նպաստում բանակում տիրող իրավիճակի կարգավորմանը: Երեկվա մեր դիտարկումը պայմանավորված էր Չինարի գյուղում տեղի ունեցած միջադեպով: Չանցած մեկ օր` է'լ ավելի սահմռկեցուցիչ պատահարի մասին տեղեկացանք` զորամասերից մեկում իսկական սպանդ է տեղի ունեցել: Եվ պաշտպանության նախարարությունը մի լղոզված, կիսատ-պռատ ցավակցություն է տարածում, որն անչափ նման է ապատեղեկատվության: Աշխարհի ոչ մի երկրում, անշուշտ, բանակը ապահովագրված չէ դժբախտ դեպքերից, բայց երբ դրանք այնպիսի քանակական աճ են ապրում, որ որակական փոփոխությունները ակնհայտ են դառնում, մենք բոլորս մտածելու բան ունենք: Եվ առաջին հերթին` կամերաների առաջ դիրք բռնել սիրող պաշտպանության նախարարը: Մինչեւ ե՞րբ պետք է մեր երիտասարդները մեկնեն ծառայության այնպես, ինչպես ռազմի դաշտ են մեկնում»:
«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, թե «քաղաքական շրջանակներում լրջորեն քննարկվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օգոստոսյան այցը Հայաստան, որի մասին հայտարարվել էր դեռ գարնանը, հնարավոր է չկայանա, քանի որ որոշակի խնդիրներ են առաջացել»: «Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի կենտրոնի եւ տեղեկատվության վարչության արտասահմանյան լրատվամիջոցների հետ կապերի բաժնի պատասխանատու Վալերիա Ֆեդորինան երեկ մեր թերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է, թե չի կարող Մեդվեդեւի հայաստանյան այցի եւ դրա ժամկետների հետ կապված ինֆորմացիա տալ, քանի որ իր մոտ էլ նման պաշտոնական ինֆորմացիա դեռ չկա: «Բայց այցը կկայանա՞» հարցին Ֆեդորինան պատասխանել է. - «Այն դեռ գրաֆիկում կա»: Նա դժվարացել է ասել, թե այցը, եթե կայանա, ինչ մակարդակի է լինելու: Նախագահականում, սակայն, մեկ շաբաթ առաջ ոչ պաշտոնապես նշում էին, թե Մեդվեդեւի այցը պաշտոնական է լինելու», - գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանին հարցնում է. - «Ինչո՞ւ Կոսովոյի վերաբերյալ որոշման կապակցությամբ Ղարաբաղում նախատեսված զանգվածային հանրահավաքը չկայացավ»։ Աթանեսյանը պատասխանում է. - «Ի սկզբանե նշանակված հանրահավաք չի եղել։ Հանրահավաքը ենթադրում է իրավական որոշակի գործընթաց` պետք է դիմել քաղաքապետարան, ստանալ թույլտվություն, հանրահավաքի վայրը ճշտել, ոստիկանությունը պետք է ապահովի հասարակական կարգը եւ այլն։ Այդ ամենը չի եղել. ընդամենը եղել է գաղափար, որը ծնվել է քաղաքական քննարկումների, խորհրդակցությունների ժամանակ քաղաքական ուժերից մեկի կողմից։ Հետագայում, բոլոր թեր եւ դեմ կողմերը ծանրութեթեւ անելով, քաղաքական ուժերը որոշել են ձեռնպահ մնալ հանրահավաքից։ Այդքան բան։ Սրանից ամենեւին չի հետեւում, թե ինչ-որ մեկը արգելել է հանրահավաքը, կամ, ինչպես ոմանք, թույլ տվեք ասել, հիմարաբար գրում են` հանրահավաքը չի կայացել, որովհետեւ իբր դա կարող էր Մոսկվային դուր չգալ»։
«Իրավունք»-ի հետ զրույցում Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասում է. - «Ես չեմ կարծում, որ մենք պետք է սեւեռվենք ընդդիմության գործունեության վրա: Ընդ որում ամբողջ մամուլը այսօր հեղեղված է ՀՀՇ համագումարով: Բայց մեր գնահատականը այն էր, որ շատ սովորական համագումար էր, միայն մի դրական բան կար, որ հայհոյանքներ չկային: Եվ համագումարի նշանակությունը առավել կլիներ, եթե մասնակիցներից մեկը վեր կենար եւ ասեր` Ղարաբաղը մերն է եւ այն երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու: Ամբողջ գաղափարախոսությունը նա էր, որ այդպես հնարավոր չէ` հարկավոր է շուտ լուծել, լուծել այն միտումներով, ինչ ասում է Թուրքիան կամ Ադրբեջանը: Ես կարծում եմ, որ այսօր միտումները պիտի ավելի հավասարակշռված լինեն` ե'ւ ներքին, ե'ւ արտաքին գնահատականների առումով: Ես ընդհանրապես սկսել եմ մոռանալ, թե ինչ բան է ընդդիմությունը»:
Իսկ ընդդիմադիր գործիչ, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Առավոտ»-ին ասում է. - «Այն, որ ցանկություն կա կռվեցնել ընդդիմադիր ուժերին` երեւի մտնում է իշխանության խաղի կանոնների մեջ: Նորմալ քաղաքական պայքար է` մեր քաղաքական մշակույթի սահմաններում: Իրենց մոտ` իշխանական դաշտում, չկա այդ պայքարը, ինչքան էլ ասում են, թե տարբեր մոտեցումներ ունեցող ուժեր են այնտեղ: Չկա, քանի որ իշխանությունն այսօր ամբողջատիրական է, եւ բացառվում է նման պայքար: Նույնիսկ արդեն հավատաքննում, պահանջում են իրենց կողքին գտնվող քաղաքական ուժերից ընտրություններից երեք տարի առաջ հրապարակավ հայտարարել, թե չեն առաջադրելու նախագահի սեփական թեկնածու: Դրանք իրենց խաղի կանոններն են, որոնք հատուկ են տոտալիտար վարչակարգին: Իսկ ընդդիմությունը այդպիսին չէ: Եվ շատ ճիշտ են վարվում: Սա կռիվ չեմ համարում, այլ դիտարկում եմ իբրեւ քաղաքական կեցվածքների բնական հակադրություն այն պայմաններում, երբ ընդդիմադիր դաշտի գունապնակը բավական տարբեր է, եւ կան գաղափարական, քաղաքական իսկապես լուրջ հակասություններ»: