«Առավոտ»-ը գրում է. - «Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որ ո'չ «ջրբաժանի», ո'չ էլ իշխանությունների հետ երկխոսության մեկնարկի արձանագրման մասին փաստեց: Հանրահավաքի ամփոփումն էլ, ըստ էության, այն էր, որ ՀԱԿ-ն իր պահանջած ձեւաչափով իշխանություններին երկխոսություն սկսելու ժամանակ տվեց մինչեւ սեպտեմբեր: Այն, որ ե'ւ Կոնգրեսը, ե'ւ իշխանությունները հակված են միմյանց ու նաեւ հասարակության հետ հարաբերություններում ժամանակ շահել` կարծես թե, փաստ է»:
«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Եվ այսպես, ի՞նչ հիմնական եզրահանգումներ կամ միջանկյալ եզրահանգումներ կարելի է անել Հայ ազգային կոնգրեսի հունիսի 30-ի հանրահավաքից: Առաջինն այն է, որ Կոնգրեսը թեեւ մինչեւ սեպտեմբեր ժամանակ տվեց իշխանությանն արտահերթ ընտրության հարցում կողմնորոշվելու եւ ընդդիմության հետ բանակցություններ սկսելու համար, բայց այդուհանդերձ խուսափեց ժամկետը լրանալու եւ իշխանության չկողմնորոշվելու դեպքում գործողությունների արմատականություն նախանշելուց: Կոնգրեսի առաջնորդը հայտարարեց միայն, որ այդ ժամկետի լրանալուց հետո Կոնգրեսին կմնա միայն մեկ պահանջ` Սերժ Սարգսյանի եւ կոալիցիայի հրաժարականը: Իրականում այս խոսքերի տակ թերեւս նկատելի է մեսիջն իշխանությանը, որ Կոնգրեսը թեեւ հայտարարում է առաջին հերթին նախագահի, հետո խորհրդարանի արտահերթ ընտրության հաջորդական նախապատվության մասին, այնուհանդերձ պատրաստ է իշխանության հետ գնալ փոխզիջման եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցել` առկախելով Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը»:
«Երկիր»-ը գրում է. - «Երեկվա հանրահավաքով Տեր-Պետրոսյանը ընդամենը մեկ խնդիր լուծեց. համաձայնություն տվեց իշխանությանն առնվազն մինչեւ սեպտեմբեր շարունակել համատեղ սկսած խաղը: Ակնհայտ էր, որ այս որոշումը նա հեշտությամբ չէր կայացրել` Կոնգրեսում սկսված ներքին դիմակայության պատճառով, որն այս անգամ հրապարակային դրսեւորում ունեցավ: Հաջորդ հանրահավաքի օրը Կոնգրեսը որոշեց հենց հանրահավաքի ընթացքում, մի բան, որ նախկինում երբեք չէր արձանագրվել: Տեր-Պետրոսյանը չթաքցրեց էլ, որ պատճառն այս հարցի հետ կապված` ՀԱԿ-ում առաջացած երկու տարբեր մոտեցումներն են: Բացի դրանից, չնայած իր ելույթում երկխոսությունը ֆորմալ մակարդակով անցկացնելու եւ պատվիրակության կազմ որոշելու համար Տեր-Պետրոսյանը իշխանությանը մինչեւ սեպտեմբեր ժամկետ տվեց, սակայն հաջորդ հանրահավաքը որոշվեց անցկացնել օգոստոսի 1-ին: Թե որն էր այս հակասության իմաստը, չպարզաբանվեց: Եվ, այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանը երկու հստակեցում կատարեց. նախ` մերժեց Սերժ Սարգսյանի` ավելի վաղ առաջարկած երկխոսության եռաբեւեռ ֆորմատը ու օրակարգը, եւ երկրորդ` մինչեւ սեպտեմբեր երկխոսություն չսկսելու դեպքում խոստացավ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը»:
«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի ավանդաբար խաղաղ ու սրամիտ խոսքը երեկ աչքի էր ընկնում ջղաձիգ նոտաներով: Գուցե պատճառը հանրահավաքի մասնակիցների նոսրացած շարքե՞րն էին: Գուցե երկխոսության հազիվհազ սաղմնավորվող գործընթացի անսպասելի տապալո՞ւմը: Իսկ գուցե ՀՀ առաջին նախագահը պարզապես իր գլխավորած շարժման կամ ընդհանրապես մեր երկրի հեռանկա՞րը չի տեսնում: Մեզանում ոչ արմատական փոփոխությունների ճանապարհն է հեշտ ստացվում, ոչ դանդաղ, ներսից ընթացող բարեփոխումների: Ինչպե՞ս հայ ժողովրդին հանել իր մի քանի հազարամյա թմբիրից, ստիպել, որ պայքարի, շարժվի, առաջ ընթանա: Ինչպե՞ս ստիպել, որ իրենց աթոռներից կառչած ու ընտրակեղծիքներով շարունակ վերարտադրվող իշխանավորները չթալանեն, այլ աշխատեն, մտածեն, երկրի զարգացմանը նպաստեն, այլ ոչ թե արգելակեն այն»:
Կազանի բանակցությունների մասին «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «մեր երկրի ձեռք բերած ժողովրդավարական ռեսուրսը՝ գումարվելով բանակցային կառուցողականությանը, թույլ տվեց Հայաստանի ղեկավարությանը «անկյուն մղել» հակառակորդին, նրան ստիպել սեփական ձեռքերով տապալել միջնորդների ներկայացրած փոխզիջումային առաջարկների փաթեթը։ Կազանը Ղարաբաղյան բանակցային գործընթացը նույնպես կանգնեցրեց յուրահատուկ «հասարակածի» առաջ, որից այն կողմ նշմարվող զարգացումների հետնախորքում, անշուշտ, ավելի հստակորեն է ուրվագծվում նոր պատերազմի վտանգը։ Ակնհայտ է, որ 2011 թվականի երկրորդ կեսին Հայաստանում սպասվող ներքաղաքական գործընթացներում, որոնք բացահայտելու են 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերից յուրաքանչյուրի նախապատրաստման հիմնական միտումները, հետկազանյան իրավիճակի այս յուրահատկությունը իր որոշակի դերն է ունենալու։ Նման պայմաններում կարեւոր նշանակություն է ձեռք բերելու իշխանության եւ ընդդիմության մրցակցության ու համագործակցության ասպարեզում տարվա առաջին կեսին արձանագրված ձեռքբերումներն ամրապնդելու եւ դրանց հիման վրա Ղարաբաղի հարցում ընդհանուր պայմանավորվածությունների հասնելու առաջադրանքը»։