«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ինչպես եւ սպասվում էր, ՀԱԿ - կոալիցիա հանդիպումը քաղաքականացված շրջանակներում առաջացրեց ավելի շուտ բացասական, քան դրական արձագանք: Թե' մնացած կուսակցությունների ներկայացուցիչները եւ թե' ՀԱԿ-ական «բազեները» դա գնահատեցին որպես անսկզբունքայնության դրսեւորում, անիմաստ շոու, առեւտուր, դավադրություն եւ այլն: Եթե մի կողմ թողնենք բոլոր տեսակի էմոցիոնալ արձագանքները եւ դառնանք միայն բանական փաստարկներին, ապա դրանք, իմ կարծիքով, ըստ էության, երկուսն են: Ինչո՞ւ երկխոսությունը չէր սկսվել 2008 թվականի մարտի 1-ից առաջ, երբ դեռ չկային մարդկային զոհեր: Թեեւ զուտ տեսականորեն այդ հարցը միանգամայն տեղին է, բայց գործնական առումով` բովանդակազուրկ: Հարցի պատասխանը, ինձ թվում է, պարզ է. որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք իշխանություն - ընդդիմություն երկխոսությունն անհնարին էր»:
Նույն խնդրին է անդրադարձել «Երկիր» թերթի մեկնաբանը. - «Վերջապես տեղի ունեցավ ՀԱԿ-ի երազանքը. Իշխանությունը մտավ իր հետ բանակցությունների մեջ: Առնվազն երկու բան է սա նշանակում: Առաջին` ՀԱԿ-ը համակերպվեց որպես իրավահավասար կողմ ընդունել ոչ թե անձամբ հանրապետության նախագահին, ինչպես փորձում էր ներկայացնել սկզբում, այլ իշխանական կոալիցիային: Այսինքն` նրանք հանրապետության նախագահին ներկայացնում են այնքանով, որքանով նա է հանդիսանում կոալիցիայի փաստացի ղեկավարը: Անկախ ամեն ինչից` սա նշանակում է, որ Կոնգրեսը համաձայնել է հանուն բանակցությունների անցկացման իջեցնել դրա մակարդակը: Երկրորդ` բացառապես բանակցությունների անցկացմանը հասնելու համար Կոնգրեսը փաստացի համաձայնեց գնալ քննարկումների բոլոր հարցերի շուրջ: Այն պատվիրակությունը, որի հետ Կոնգրեսի ներկայացուցիչները մտել են բանակցությունների մեջ, լիազորված չէ քննարկելու հերթական եւ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը»:
Մինչդեռ կոալիցիայի պատվիրակության անդամ Վարդան Բոստանջյանը «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում ասում է. - «Մենք դրանից չենք հուզվում. եթե իրենք որպես օրակարգի կարեւորագույն հարց դնում են խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրությունների հարցը, իրենց իրավունքն է` թող դնեն։ Սակայն մենք հասկացրինք, որ դա ոչ թե «ոչ»-ի կամ «այո»-ի, այլ վերլուծելու խնդիր է։ Ուզում եմ մտածել, որ օրակարգի ձեւավորման կտրվածքով պրոբլեմներ չեն լինի, ոչ թե օրակարգի խնդիրները լուծելու, այլ այն տեսակետից, որ իրենք կառաջադրեն իրենց օրակարգը, իշխանական կոալիցիան` առաջարկությունների իր փաթեթը, կնայենք բոլոր հարցերը առանձին-առանձին ու կտեսնենք` որքանո՞վ կունենանք համաձայնություն կամ տարաձայնություններ այդ հարցերի վերաբերյալ»։
Lragir.am-ը զրուցել է Ազգային ժողովի ՀՀԿ-ի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ասում էիք` իշխանությունները պատվիրակություն չեն ձեւավորի, դա անընդունելի է ձեզ համար»: Պատասխան. - «Եվ չձեւավորվեց պատվիրակություն: Աշխատանքային խումբ է ձեւավորվել, եւ քաղաքական սցենարները գնում են այդ կառուցվածքով: Նոր որեւէ բան մենք չենք կազմավորել»: Հարց. - «Անունը չեք դնում պատվիրակություն, ասում եք` աշխատանքային խումբ: Բայց արդյունքում նույն բանն է` կողմերը նստել են երկխոսելու»: Պատասխան. - «Ոչ, բանախոսություն կարելի է ասել, երկխոսություն կարելի է ասել: Բանակցելը, պատվիրակությունը վերաբերում է պաշտոնական, միջպետական արարողակարգերին: Իսկ ներքին քաղաքականության մեջ չկան պատվիրակություններ»: Հարց. - «Իշխանությունների օրակարգը ո՞րն է լինելու ընդդիմության հետ երկխոսության ժամանակ»: Պատասխան. - «Նախ եւ առաջ` իշխանություններն իրենք են անընդհատ խոսք ասել երկխոսության մասին, եւ այդ առումով Կոնգրեսը ցանկացել է մասնակցել երկխոսությանը: Ընդհանրապես, օրակարգը կարող է լինել մեր երկրի խնդիրներին վերաբերող հարցադրումները, որոնք համապատասխանում են եւ մեր, եւ ընդդիմության մոտեցումներին: Այստեղ խոսքը կարող է վերաբերել մեթոդներին, թե ինչպես խնդիրները հնարավորինս կարելի է լուծել: Այլ օրակարգ, բնականաբար, չի լինի»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին Ղարաբաղ չեն գնացել ոչ թե եղանակային վատ պայմանների պատճառով, քանի որ բախտները չէր բերել` եղանակի վրա հղում կատարելու տարբերակ չկար, եւ եղանակը թռիչքային էր, այլ որովհետեւ Բակո Սահակյանը մեկնել է կարճատեւ արձակուրդ: Վերջինիս մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը համանախագահների տարածաշրջանային այցի մեկնարկին ԶԼՄ-ներին հաղորդել էր, որ համանախագահների այցը Ստեփանակերտ չի կայանա` Սահակյանի կարճատեւ արձակուրդի հետ կապված: Ինչ խոսք, սա շատ լավ պատրվակ է համանախագահների համար, եթե համարենք, որ իրականում հենց այդպես էլ եղել է: Այսինքն` ոչ թե Սահակյանն է համանախագահների չգալու հետ կապված մեկնել կարճատեւ արձակուրդ, այլ նախապես պլանավորված է եղել իր արձակուրդը, ինչից հետո է միայն հայտնի դարձել, որ համանախագահները գալիս են տարածաշրջան: Սա, իհարկե, ամենաանհավանական տարբերակն է, քանի որ համանախագահների այցի մասին հայտնի է եղել դեռեւս շաբաթներ առաջ»: