Բռնակցված Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի վարչակազմի Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Միխայիլ Ռազվոզժաևը հաղորդել է քաղաքի հրթիռակոծության մասին, որի հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, կան100-ից ավելի վիրավորներ:
Սևաստոպոլի ևս մեկ շրջանում խոցված հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով «բնակելի շենքում ոչ մեծ բռնկում» է տեղի ունեցել, փոխանցել է Ռազվոզժաևը: Նրա խոսքով՝ հրդեհ է բռնկվել նաև անտառում «Լազուր» հանգստյան տան շրջանում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան հինգ հեռահար հրթիռ է արձակել ATACMS համակարգերից, դրանցից չորսը խոցվել են, հինգերորդը պայթել է օդում:
Ռուսաստանի Բելգորոդի մարզում էլ հրետակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են: Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի վկայությամբ՝ արկը հարվածել է Սալտիկովո գյուղի գյուղատնտեսական շենքի:
Ըստ Գլադկովի՝ անցած մեկ օրվա ընթացքում Բելգորոդի շրջանը ութ անգամ հրետակոծվել է, շրջանի ուղղությամբ արձակվել է 57 զինամթերք և չորս անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը խոցել է հակաօդային պաշտպանությունը: Հրետակոծության և անօդաչուների գրոհների են ենթարկվել մարզի այլ շրջաններ ևս:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսական ուժերը հրթիռներով թիրախավորել են Կիևի շրջանըԱԹՍ հարվածներ Կրասնոդարի երկրամասին, հաղորդվում է մեկ զոհի, վեց վիրավորի մասինԸստ ռուսական կողմի՝ ուկրաինական կողմը հարվածել է Ադիգեայի և Տամբովի շրջանի նավթի պահեստներինՈւկրաինական ռազմական ինքնաթիռն առաջին անգամ ՌԴ տարածքում թիրախ է խոցել․ Sky News